ԴԱԻՇ-ն ահաբեկչություն է իրականացրել Բաղդադում. կան տասնյակ զոհեր
Իրաքի մայրաքաղաքում տեղի է ունեցել հերթական ահաբեկչությունը, որի պատասխանատվությունն ստանձնել է ԴԱԻՇ-ը:
Պայթյունը, որի հետևանքով սպանվել է 22 մարդ, տեղի է ունեցել Բաղդադի շիական Մադինատ-Սադր շրջանի մարդաշատ շուկայում: Պայթյուցիկը գտնվել է ավտոմեքենայում:
Ինչպես հայտնում է ոստիկանությունը, պայթյունի հետևանքով հիմնականում կանայք են սպանվել:
Reuters-ը հայտնում է, որ ԴԱԻՇ-ի ահաբեկիչները իրենց թիրախ էին ընտրել շիական ոստիկանության աշխատակիցներին, որոնք հսկում են շուկան: