Բաժիններ՝

«Իմ ամուսինը հայ է, ես հայերի կողմից եմ». Անաստասիա Ստոցկայայի արտահայտությունը սկանդալ է հարուցել «Եվրատեսիլում»

«Եվրատեսիլ» երգի մրցույթում երգչուհի Անաստասիա Ստոցկայան մեկնաբանել է իր կողմից ժյուրիի քվեարկության գաղտնիության սկզբունքի խախտման դեպքը: RIA Novosti-ի հետ զրույցում նա ասել է, թե չի կարծում, որ իր կողմից Periscope-ում հեռարձակումը մրցույթի կանոնների խախտում է:

«Մեզ ասել են, որ չի հրապարակել արդյունքները, ինչը ես, փաստացի, չեմ արել: Ես վիդեո եմ նկարել ու այն տեղադրել իմ բլոգում՝ առանց հետին մտքի»,- պատմել է Ստոցկայան:
Նրա կողմից Periscope-ում հեռարձակման վրա ուշադրություն էին դարձրել սոցցանցի օգտատերերն ու արևմտյան ԶԼՄ-ները: «Եվրատեսիլի» կազմակերպիչները խոստացել էին ստուգել, թե արդյոք տեսանյութը խախտում է մրցույթի կանոնները: Արդյունքում, որոշվել էր, որ մրցույթի կազմակերպիչները նրան հեռացնելու են ժյուրիի կազմից: RIA Novosti-ի հետ զրույցում Ստոցկայան իր արածը «հիմարություն» էր որակել:

Periscope-ում Ստոցկայան մեկնաբանել էր Նիդեռլանդների և Հայաստանի մասնակիցների ելույթը: Հոլանդացի երգիչ Դաուե Բոբի ելույթը նա անվանել էր «լավիկը», իսկ Հայաստանը ներկայացնող երգչուհի Իվետա Մուկուչյանի ելույթի մասին արտահայտվել էր հետևյալ կերպ. «Իմ ամուսինը հայ է, ես հայերի կողմից եմ»:

Բացի Ստոցկայայից՝ «Եվրատեսիլի» ռուսական ժյուրիի կազմում ընդգրկված են Գենադի Գլադկովը, Դենիս Մայդանովը, Օսկար Կուչերան և Օլիմպիադա Տետերիչը:
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլի» առաջին կիսաեզրափակիչը տեղի է ունեցել երեկ՝ Ստոկհոլմում, երկրորդ կիսաեզրափակիչը տեղի կունենա մայիսի 12-ին, եզրափակիչը՝ մայիսի 14-ին:

Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանը իր LoveWave երգով անցել է կիսաեզրափակիչ փուլ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս