«Պանամական» կրքեր Նոր Զելանդիայում. խորհրդարանի խոսնակը վարչապետին դուրս է հրավիրել դահլիճից
Նոր Զելանդիայի խորհրդարանի խոսնակ Դեւիդ Քարթերը երկրի վարչապետ Ջոն Քեյից խնդրել է պալատի նիստից հեռանալ բանավեճի ընթացքում վարքի կանոնները խախտելու համար:
Նիստի ժամանակ ընդդիմության ներկայացուցիչները Քեյի հետ վիճել են նրա այն պնդման շուրջ, որ Greenpeace բնապահպանական կազմակերպությունը ներառված է, այսպես կոչված՝ «պանամական դոսիեում», տեղեկացնում է BBC-ն:
Greenpeace-ի ներկայացուցիչը վարչապետին հարցրել է, թե ինչու նա չի ցանկանում ներողություն խնդրել իր խոսքերի համար, Քեյը պատասխանել Էէ, թե ինքը ներողություն խնդրելու պատճառ չի տեսնում:
Երբ խոսակցությունն անցել է բարձր տոների, պալատի խոսնակն անջատել է Քեյի միկրոֆոնը եւ վեճի մասնակիցներին հորդորել՝ պահպանել կարգը, սակայն Քեյը շարունակել է գոռալով ինչ-որ բաներ ասել իր ընդդիմախոսին:
Դրանից հետո խոսնակը վարչապետին խնդրել է հեռանալ նիստերի դահլիճից: Նա նաեւ նշել է, որ նախօրյակին վարչապետն արդեն խախտել էր վարքի կանոնները պալատում եւ նախազգուշացում էր ստացել: