Բաժիններ՝

Ավստրալիայում 5 մարդ է կալանավորվել ԴԱԻՇ-ի շարքերը համալրելու փորձի համար

Ավստրալիայի ոստիկանությունը հայտնում է 5 մարդու կալանավորման մասին, որոնք կասկածվում են օվկիանոսը ձկնորսական նավակով հատելու ու Սիրիայում ԴԱԻՇ-ի շարքերը համալրելու մտադրության մեջ, հայտնում է BBC-ն:

Հաղորդվում է, որ տղամարդիկ նավակը ավտոմեքենայով Մելբուռնից տեղափոխել են Քվինսլենդ նահանգի Քերնս քաղաք: Բոլոր կասկածյալների անձնագրերը չեղյալ էին հայտարարվել, որպեսզի զրկվեին երկրից հեռանալու հնարավորությունից: Ոստիկանությունը ենթադրում է, որ տղամարդիկ մտադրվել էին հասնել Ավստրալիայից Ֆիլիպիններ, ապա այնտեղից ուղևորվել Սիրիա:

Ինչպես հայտնում են ավստրալական ԶԼՄ-ները, կալանավորվածների թվում է եղել նաև իսլամիստ արմատական քարոզիչ Մուսա Սերանտոնիոն, ինչպես նաև իսլամիստ քարոզչի եղբայրը:

Ավստրալական իշխանությունների գնահատականների համաձայն՝ երկրի մոտ 110 քաղաքացի Մերձավոր Արևելքի երկրներում կռվում է ԴԱԻՇ-ի շարքերում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս