Բաժիններ՝

Աֆղանցի իսլամիստները ահաբեկչություններ էին նախապատրաստել Լոնդոնում ու Հռոմում

Իտալիայի նավահանգստային Բարի քաղաքի ոստիկանությունը կալանավորել է Աֆղանստանի երկու քաղաքացու, որոնք կասկածվում են Իտալիայի, Ֆրանսիայի ու Մեծ Բրիտանիայի կարևոր օբյեկտների վրա հարձակումներ պլանավորելու մեջ, հայտնում է BBC-ն:

Իտալական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ ոստիկանությունը որոնում է ևս երեք աֆղանցու, որոնցից երկուսը կարող էին վերադառնալ հայրենիք:
Կալանավորվածների բջջային հեռախոսների հիշողության մեջ հայտնաբերվել են հյուրանոցների, առևտրի կենտրոնների ու Բարիի, ինչպես նաև Հռոմի և Լոնդոնի տարբեր շրջանների լուսանկարներ:

Երկու կալանավորվածներն էլ՝ 23-ամյա Հաքիմ Նասրին ու 29-ամյա Գուլիստան Ահմադզայը, բնակվել են Բարի քաղաքում, որտեղ նրանց ապաստան էին տրամադրել իտալական իշխանությունները:

Ոստիկանության կարծիքով՝ կալանավորվածները ստեղծել են ջիհադիստական բջիջ, որը կապ է ունեցել ԴԱԻՇ-իհետ: Երկու կասկածյալներն էլ Իտալիայում ապաստան էին ստացել մարդասիրական նկատառումներից ելնելով: Ներկայում Նասրին մեղադրվում է միջազգային ահաբեկչության, Ահմադզայը՝ անօրինական միգրացիային օժանդակություն ցուցաբերելու մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս