Բաժիններ՝

Լևոն Մկրտչյանը կոչ է անում հաշվի առնել շփման գծում տիրող իրավիճակը և ավելի համեստ ավարտական երեկոներ կազմակերպել

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը կոչ է անում հաշվի առնել շփման գծում տիրող իրավիճակը և ավելի համեստ ավարտական երեկոներ կազմակերպել:

«9-րդ դասարաններում որոշել են, որ պետք է ավարտական երեկո կազմակերպեն: Բնականաբար, փորձում են ինչ-որ միջոցներ հավաքել: Սա հասարակության խնդիրն է: Ուզում եմ, առիթից օգտվելով, դիմել ոչ միայն դպրոցների տնօրինությանը և ուսուցիչներին, այլև մեր ծնողներին ու ասել` հաշվի առեք այսօրվա իրավիճակը: Հաշվի առեք, որ ձեր շատերի երեխաները, եղբայրները հիմա խրամատներում են: Ավելի համեստ անցկացրեք: Ոչ ոք երեխաներից չի խլում նրանց միջոցառումը, ոչ ոք չի ասում, որ նրանք չհավաքվեն, չուրախանան, բայց ցուցադրական մեծ գումարներ հավաքելը, շքեղ ռեստորաններում հավաքույթները վնասում են նույն միջոցառման հիշատակին»,-  լրագրողների հետ զրույցում նշեց նախարարը:

Լևոն Մկրտչյանը շեշտեց, որ թեմայի առնչությամբ խոսել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ:

«Պիտի փորձենք նախ դրամահավաքը դպրոցից դուրս բերել: Եթե ծնողներն ուզում են միջոցառում անել իրենց համար, ապա դա դպրոցի պատերից դուրս պիտի լինի: Ուսուցիչը, տնօրենը դրամահավաքի հետ պետք է կապ չունենան: Գոնե այս տարի, հաշվի առնելով մեր երկրի իրավիճակը, կոչ եմ անում համեստ միջոցառումներ անցկացնել»,-շեշտեց ԿԳ նախարարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս