Գերմանիան քառորդ դարում առաջին անգամ ավելացնում է բանակի թվաքանակը
Գերմանիայի պաշտպանության նախարարությունը 1990թ. երկրի միավորումից հետո առաջին անգամ հայտարարել է բունդեսվերի թվաքանակի ընդլայնման մասին, հայտնում է BBC-ն:
Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դե Լյայենի խոսքով՝ գերմանական բանակի թվաքանակը կավելանա հաջորդող 7 տարում: Այդ ժամանակահատվածում բանակի շարքերը կհամալրի 14 հազար զինծառայող և 4,5 հազար քաղծառայող:
Գերմանացի նախարարը բանակի թվաքանակն ավելացնելու անհրաժեշտությունը բացատրել է նրանով, որ վերջին տարիներին բունդեսվերի զինծառայողները ավելի շատ են սկսել մասնակցել ռազմական գործողությունների: Մասնավորապես, գերմանացի զինվորներն ու սպաները մասնակցել են ՆԱՏՕ-ի օպերացիաներին և զբաղվել Միջերկրական ծովում փախստականների փրկությամբ:
Գերմանական բանակում զորակոչային համակարգից հրաժարումը տեղի էր ունեցել 2011թ.: Բունդեսվերի թվաքանակը ներկայում 117 հազար մարդ է:
Գերմանիայի միավորման ժամանակ Գերմանիայի ԶՈւ թիվը կազմում էր 800 հազար մարդ՝ քաղաքացիական մասնագետների հետ միասին: Վերջին տարիներին գերմանական իշխանությունները կրճատում էին բունդեսվերի թիվը, քանի որ լուրջ սպառնալիք չէին տեսնում՝ ուղղված երկրին: