ՊԲ N զորամասի 2-րդ ՀԳմ հակատանկայնի դասակի ՀՏԿՀ «Ֆագոտ» ջոկի հրամանատար, սերժանտ Հովհաննիսյան Ռաֆայել Գևորգի (ծնվ. 1995թ., Շիրակի մարզ գ. Ախուրյան, կրթությունը՝ միջնակարգ-մասնագիտական, 2014/1 զորակոչ, Ախուրյանի ԶԿ, հասցեն՝ Շիրակի մարզ գ. Ախուրյան, Խոճանց թաղ. 40 տուն) – 4 ՀՎ ՀԴԿ-ից «Ֆագոտ» հակատանկային համալիրից խոցել է հակառակորդի 2 տանկ:
Հայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի փոխարժեքը մայիսի 11-ին կազմել է 479.09 դրամ: Այն նախորդ օրվա համեմատ աճել է 0.06 դրամով: Այս մասին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Դեսպան Կասիմին շնորհակալություն է հայտնել Հովիկ Աբրահամյանին երկու երկրների միջև հարաբերությունների սերտացմանն օժանդակելու համար և գոհունակություն հայտնել ՀՀ և ԱՄԷ-ի միջև վերջին շրջանում տարբեր ոլորտներում տեղի ունեցող զարգացումներից: Պարոն Կասիմին նշել է, որ նախորդ տարվա ընթացքում աճել են երկկողմ առևտրաշրջանառության ծավալները, ներդրումներ են իրականացվել ՀՀ գյուղատնտեսության, զբոսաշրջության ոլորտներում: Դեսպանի խոսքով՝ ԱՄԷ ներդրողները շահագրգռված են ՀՀ-ում տարբեր ոլորտներում, այդ թվում անշարժ գույքի ոլորտում ներդրումների իրականացմամբ և այժմ նախապատրաստվում է ԱՄԷ մի խումբ գործարարների այցը Հայաստան: Ըստ դեսպանի, զգալիորեն աճել է ԱՄԷ-ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը, ովքեր մեր երկիր են այցելում նաև բուժման նպատակով:
Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` 2,5 տարեկան երեխային վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ։
«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Իսաակ Կուենկան, ով ներկայումս հանդես է գալիս «Գրանադայում», խոսել է այն մասին, որ անպայման ուզում է Լա լիգայի վերջին տուրում գրավել նախկին թիմի դարպասը և զրկել նրանց չեմպիոնությունից:
«Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրի շրջանակներում ապրիլի 1-ից հանրապետության ողջ տարածքում իրականացվում են պատվաստումներ` դաբաղի նոր՝ AG-VII, ենթատեսակի կանխարգելման նպատակով:
Միացման արդյունքում «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲ ընկերության նորմատիվային կապիտալը կկազմի մոտ 27 մլրդ ՀՀ դրամ:
Բեռլինում մեկնարկել է «Նորմանդյան քառյակի» արտգործնախարարների (Գերմանիա, Ռուսաստան, Ֆրանսիա, Ուկրաինա) հանդիպումը, հայտնում է RIA Novosti-ն:
Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու կեղծ անձնագիր ներկայացրած անձի ինքնությունը:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշը ծածանելու համար «Եվրատեսիլ-2016»-ում հայաստանյան պատվիրակ Իվետա Մուկուչյանին հեռացնել ցանկացողները պարզապես վախենում են նրա հաղթանակից: Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Տիգրան Բալայանը:
Արցախյան պատերազմը հայ ժողովրդի վերածնունդն էր: Մենք միավորվեցինք հանուն հայրենիքի և հաղթեցինք քանակապես և զինվածության մակարդակով մեզ գերազանցող թշնամուն: Շուրջ 25 տարի է անցել, բայց շատ բան չի փոխվել:
Մայիսի 11-ին ԼՂՀ Ազգային ժողովում ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը ԱԺ մշտական հանձնաժողովների և խմբակցությունների պատասխանատուներին է ներկայացրել ԼՂՀ 2015թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:
Թուրքիան սպառնացել է Եվրամիությանը վերադարձնել բոլոր փախստականներին Եվրոպա, եթե Բրյուսելը առանց վիզային ռեժիմ չսահմանի Թուրքիայի քաղաքացիների համար: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի խորհրդական Բուրհան Կուզուն, հայտնում է Handelsblatt-ը:
Հանրահայտ WhoScored կայքը Գերմանիայի առաջնության ավարտից մեկ տուր առաջ կազմել է Բունդեսլիգայի 2015-2016 թթ. մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը:
Այսօր ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց տեղի ունեցավ բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանի: Ակցիայի մասնակիցները Հանրապետության հրապարակի Հայփոստի բաժամունքի դիմացից շարժվեցին դեպի ՄԱԿ-ի երևանյան գրասենյակ, որտեղ պետք է հանձնեին նամակ՝ պահանջելով ՄԱԿ-ից սթափության կոչ անել Թուրքիային, ու կատարել իր կողմից ստանձնած պարտավորությունները:
ԼՂՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանն աշխատակազմի ղեկավար Արմեն Առաքելյանի հետ այցելել է «Շուշիի շրջանային բուժմիավորում» ՓԲԸ, այնուհետև ՊՀՀՏ (Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչություն) «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի Շուշիի շրջանային բաժին:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունը։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը մայիսի 10-ին որոշում է ընդունել «Ղազախստանի Հանրապետության կողմից Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայի գործառման շրջանակներում վերականգնվող թղթի, ստվարաթղթի, մակուլատուրայի եւ թափոնների փոխադարձ առետրում պարտավորությունների կատարման մասին»:
«Եթե մի բան արգելում ենք, դրա հետևանքները պետք է հասկանանք՝ մեզ պետք է, պետք չէ: Մոտեցում է, բայց չեմ կարծում, որ արդյունավետ մոտեցում է, որովհետև, այնուամենայնիվ, մենք պաշտոնապես Թուրքիայի հետ առևտուր չունենք»:
Երգչուհի Անաստասիա Ստոցկայան, ով հեռացվել է «Եվրատեսիլ» երգի մրցույթի ռուսական ժյուրիի կազմից, հայտնել է, թե ուրախ է, որ իր պատճառով չի տուժել մրցույթում Ռուսաստանը ներկայացնող Սերգեյ Լազարևը, հայտնում է RIA Novosti-ն:
Daily Mail-ը հերթով ներկայացնում է այն շքեղ անշարժ գույքը, որ գնել են Ադրբեջանի, Գաբոնի, Ղրղըզստանի, Լիբիայի, Պակիստանի, Կամերունի ղեկավարներն ու նրանց ընտանիքի անդամները: Ցուցակում գլխավոր հորիզոնականում հայտնվել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դուստրը՝ Լեյլան:
«Բանակցային գործընթացի սկզբունքները հայտնի են եղել հենց սկզբից, և ամենասկզբից էլ ասվել է, որ քանի դեռ սեղանին դրված վերջնական փաստաթուղթ չկա, որի շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել, նախնական կամ ընթացիկ փուլում կարգավորման մասին չարժե խոսել»,- այս մասին այսօրվա ասուլիսին նշեց ՀՀԿ-ական պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը:
Հայաստանի անկախացումից ի վեր հարկային դաշտի կարգավորման բազում օրենսդրական ակտեր են շրջանառության մեջ մտել` ինչպես կառավորության որոշումների, այնպես էլ այլ նախաձեռնությունների տեսքով:
Մայիսի 12-ին շրջանների մեծ մասում, մայիսի 13-14-ը, 16-ին առավելապես հյուսիսային շրջաններում օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Մայիսի 10-ին, ժամը 02.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Շնող գյուղում տուն է այրվում:
Կան բազմաթիվ պատճառներ: Ադրբեջանն իր երկրի ներսում գտնվում է շատ բարդ իրավիճակում, նա բազմաթիվ խնդիրների է բախվում թե ներսում, թե միջազգային ասպարեզում: Սա նրանց համար միակողմանի երթեւեկությամբ փողոց էր:
Փարիզի «Շառլ դե Գոլ» օդանավակայանում միմյանց է բախվել ֆրանսիական Air France ավիաընկերության երկու ինքնաթիռ, հայտնում է Airlive պորտալը:
Բոլորիս ցանկությունը մեկն է` ապահովել մեր ժողովրդի համար բարեկեցիկ, խաղաղ և ապահով կյանք…
Ոչ մի երկիր չի պայքարում ԴԱԻՇ-ի դեմ այնպես, ինչպես Թուրքիան: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ելույթ ունենալով Ստամբուլում Բալկանյան երկրների ԶՈՒ գլխավոր շտաբերի պետերի առաջ:
Վալերի Մեհրաբյանը մեկ ամսից կկարողանա ինքնուրույն տեղաշարժվել: