ԴԱԻՇ-ը մանկական հավելված է գործարկել սմարթֆոնների համար
Ջիհադիստները հայտնել են իրենց սոցիալական ցանցերում հավելվածի գործարկման մասին, ինչպես նաև ակտիվորեն հրապարակում են հղումներ դրա բեռնման համար: Նրանց խոսքով՝ ծրագիրը թույլ է տալիս երեխաներին սովորել արաբերեն այբուբենը, հայտնում է korrespondent.net-ը:
Դատելով սքրինշոթներից, որոնք տեղադրված են համացանցում, յուրաքանչյուր տառ ուղեկցվում է համապատասխան իլյուստրացիայով: Օգտատերերը նաև հայտնում են, որ հավելվածի օգնությամբ հնարավոր է լսել թեմատիկային համապատասխան երգեր:
Ընդ որում՝ եթե երեխան սեղմի տառերից մեկի վրա, ապա կտեսնի արաբերեն բառ, որը նշանակում է ինքնաձիգ: Մեկ այլ տառի վրա տանկ է պատկերված:
Ավելի վաղ ԴԱԻՇ-ն արդեն թողարկել էր հավելված Android բազայի հիման վրա աշխատող հեռախոսների համար: Դրա օգնությամբ ահաբեկիչները կարող էին հետևել ջիհադիստների նորություններին:
Ընդհանուր առմամբ՝ ջիհադիստներն ակտիվորեն օգտագործում են կապի տարբեր ժամանակակից ալիքներ, այդ թվում՝ սոցցանցեր և մեսենջերներ: