Բաժիններ՝

Կաննում մեկնարկում է 69-րդ միջազգային կինոփառատոնը

Կաննում այսօր մեկնարկում է 69-րդ միջազգային կինոփառատոնը, որը կտևի մինչև մայիսի 22-ը, հայտնում է BBC-ն:

Այս տարի Կանն իրենց նոր ֆիլմերն են բերել ռեժիսորներ Պեդրո Ալմոդովարը, Ջիմ Ջարմուշը, Քեն Լոուչը, Փոլ Վերհուվենը, Ժան-Պիեռը, անգամ Շոն Փենը:
Միջազգային ժյուրին այդ տարի գլխավորում է ավստրալացի ռեժիսոր Ջորջ Միլլերը՝ «Խենթ Մաքս» բլոկբաստերի հեղինակը:

Կաննի կինոփառատոնը կբացվի Վուդի Ալենի «Գեղեցիկ մարդիկ» ֆիլմի պրեմիերայով, որտեղ նկարահանվել են Ջեսի Այզենբերգն ու Կիրստեն Ստյուարտը:

Առանձնահատուկ պատվի կարժանանա ռեժիսոր Կլոդ Լելուշի «Տղամարդը և կինը» կուլտային ֆիլմը, որն այս տարի դառնում է ուղիղ 50 տարեկան: Կես դար առաջ ֆիլմը ցուցադրվել է հենց Կաննի կինոփառատոնում՝ արժանանալով «Ոսկե արմավենու»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ընդունեց գերմանացի պատմաբան Միքայել Հեզեմանին ————— Դեկտեմբերի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց գերմանացի պատմաբան Միքայել Հեզեմանին, ով Հայաստան է ժամանել մասնակցելու «Ցեղասպանություն․ հիշողություն, ճանաչում, կանխարգելում» խորագրով միջազգային գիտաժողովին։ Հանդիպմանը ներկա էր նաև Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը։ Նորին Սրբությունը ողջունեց Միքայել Հեզեմանի այցը համայն հայության հոգևոր կենտրոն և բարձր գնահատեց նրա գիտական վաստակը՝ ընդգծելով, որ Մայր Աթոռը պատրաստ է աջակցել այն նախաձեռնություններին, որոնք նպաստում են Հայոց ցեղասպանության վավերագրերի ուսումնասիրությանը, քրիստոնեական ժառանգության հանրահռչակմանն ու հոգևոր արժեքների տարածմանը։ Վեհափառ Հայրապետը նաև տիար Հեզեմանին հրավիրեց բանախոսություններով հանդես գալու Մայր Աթոռի միաբանության և հոգևոր-կրթական հաստատությունների սաների համար։ Գերմանացի պատմաբանն իր գոհունակությունն արտահայտեց Հայաստան այցելելու հնարավորության առթիվ՝ պատրաստակամություն հայտնելով վերադառնալու Հայաստան և բանախոսություններով հանդես գալու Մայր Աթոռի գիտա-կրթական կառույցներում։ Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձան ժամանակակից աշխարհում կրոնական ազատության և երկխոսության, համընդհանուր գործակցության ու ջանքերի մեկտեղման կարևորությանը՝ ի խնդիր համամարդկային բարօրության, խաղաղ ու արդար աշխարհի կերտման։