Բաժիններ՝

Նիկոլա Սարկոզիի զոքանչն իր տանն ապաստան կտա փախստականներին

Մարիսա Բրունի-Տեդեսկին՝ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի զոքանչը, հայտարարել է, որ ցանկանում է իր տանը տեղավորել փախստականների: Այդ մասին  հայտնել է La Republica-ը:

«Ես կցանկանայի իմ տանը տեղավորել երկու միգրանտների: Ես փաստաթղթեր են պատրաստում նրանց ընդունելու համար: Գերմանիայից իմ մի ընկերը դիմել է նման քայլի: Ես գիտեմ, որ դա օգնության մի կաթիլ է տառապանքների օվկիանոսում, բայց ինչո՞ւ ոչ»,- հայտարարել է նա իր հուշերի գրքի լույսընծայման կապակցությամբ տված հարցազրույցում:

Պատասխանելով իր փեսայի հնարավոր քաղաքական ապագայի վերաբերյալ հարցին՝ Բրունի-Տեդեսկին ասել է, որ Սարկոզին բառացիորեն վարակված է «քաղաքականության վիրուսով»: «Նույնիսկ Ֆրանսիայի նախագահի պաշտոնից հեռանալուց հետո, երբ նա սկսեց հանդես գալ դասախոսություններով, ես, միևնույն է՝ չէի համարում, որ ամեն ինչ ավարտվել է: Ես չգիտեմ՝ ինչպես կդասավորվի նրա ապագան: Իմ դստեր համար այդ իրավիճակն ավելի դժվարին է, քանի որ Նիկոլան շատ է հրապուրված քաղաքականությամբ»,- հավելել է Բրունի-Տեդեսկին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս