Բաժիններ՝

«Վստահ եմ, որ Հայաստան-ՄԱԿ համագործակցությունը առաջիկայում ավելի կամրապնդվի». ՀՀ վարչապետ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր «Հազարամյակի զարգացման նպատակների իրականացման առաջընթացի գնահատում և Կայուն զարգացման օրակարգ-2030» զեկույցի ներկայացման ժամանակ հանդես գալով բացման խոսքով ասաց. «Զեկույցն ամփոփում է մեր երկրի կատարած աշխատանքը՝ 2000թ. ՄԱԿ ի ընդունած Հազարամյակի զարգացման ծրագրի իրականացման ուղղությամբ։ Որոշ նպատակների առումով` մայրական և մանկական մահացություն, կրթության հասանելիություն, մաքուր ջրի մատչելիություն մեր նվաճումներն զգալի են։

Մյուս նպատակների առումով թեև ունենք առաջընթաց, սակայն անելիքները դեռևս շատ են և այսուհետ ևս հետևողական ջանքեր ենք գործադրելու համապատասխան համապատասխան ցուցանիշների բարելավման համար։ Անցած շաբաթ կառավարությունում տեղի ունեցավ կայուն զարգացման խորհրդի հերթական նիստը, որով փաստորեն սկիզբ դրվեց ՄԱԿ ի նոր օրակարգին, որն իր մեջ ներառում է կայուն զարգացման 17 նպատակներ ու 169 թիրախ»։

Նրա խոսքով` անկախ նրանից, թե ինչպես են կոչում նոր օրակարգն ու նպատակները, բոլորի ցանկությունն է ապահովել ժողովրդի համար բարեկեցիկ և ապահով կյանք, ինչին հասնելու համար, ըստ նրա` հարկավոր է երկրի պետական համակարգի, համապատասխան հասարակական և միջազգային կազմակերպությունների համատեղ աշխատանք. «Վստահ եմ, որ Հայաստան-ՄԱԿ համագործակցությունը առաջիկայում ավելի կամրապնդվի և մենք միասին իրականություն կդարձնենք ՄԱԿի նոր օրակարգը»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս