Արհեստական ինտելեկտով օժտված ռոբոտը պահապան է աշխատել Ճապոնիայի Seibu երկաթուղային կայարանում:
Նյու Յորքի Grand Central Oyster Bar ոստրեի բարի այցելուն խոշոր մարգարտահատ է հայտնաբերել իր կերակրի մեջ:
Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում ավազե վիթխարի քանդակ են բացել, որը պատկերում է Հիսում Քրիստոսի ծննդի աստվածաշնչյան տեսարանը:
Պարզ հոգեբանական թեստ, որը կօգնի ավելի լավ ճանաչել ինքներդ ձեզ: Ի՞նչ եք առաջինը տեսնում լուսանկարում:
Ներքին համոզմունքներով ամրագրված ազնվությունը, բարությունը, ազատությունն ու բարոյական արժեքները մարդու դաստիարակության գլխավոր սկզբունքներն են։
Որպեսզի 2019թ. ձեզ համար բարեկեցության ու երջանիկ իրադարձություններով լի տարի լինի, կարևոր է դեպի ինքդ քեզ գրավել 2019թ. թալիսմանին` Դեղին հողե խոզին: Դա կարելի է անել ամանորյա գիշերը:
Արթրիտը հոդի բորբոքային հիվանդություն է: Fabiosa.ru-ի հաղորդմամբ՝ հիվանդության հիմնական ախտանշաններն են հոդացավերն ու շարժունակության սահմանափակումը, որը սովորաբար տարիների ընթացքում ավելի է սրվում:
Շուրջ յոթ կիլոգրամ կշռող ազնվացեղ բրիտանական կատուն մագլցել է ամանորյա տոնածառի վրա. տեսակադրերը, որոնք կարող են դուր գալ այդ ընտանի կենդանու սիրահարներին, հրապարակել է DailyMail-ը։
Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտով անտոմս երթևեկելը` առաջացնում է տուգանքի նշանակում` 20 հազար դրամի չափով: Այս մասին է սահմանում վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 137-րդ հոդվածը:
Էքսեթերի համալսարանի պրոֆեսորը պարզել է միջին տարիքը, երբ երեխաները դադարում են հավատալ Սանտա-Քլաուսի մասին Սուրբծննդյան գլխավոր առասպելին:
Ուկրաինայի բնապահպանության եւ բնական պաշարների նախարարությունն արձանագրում է Չեռնոբիլի ատոմակայանի օտարման գոտու այցելուների թվի զգալի աճ. այն գերազանցել է 63 հազարը:
Ընտրությունների արդյունքում ԱՄՆ-ի դաշտային և նահանգային օրենսդիր մարմիններ են ընտրվել մի շարք ամերիկահայեր: «Ամերիկայի Ձայնը» զրուցել է Մերիլանդի նահանգային խորհրդի նորընտիր անդամ, ամերիկահայ Լորիգ Չարքուդյանի հետ: Հայտնում է Ամերիկայի ձայնը։ Միացյալ Նահանգների քաղաքական կյանքում իրենց ակտիվ դերակատարությունն ունեն ամերիկահայերը:
Դիմանկար. Ֆրեդի Մերկուրիի մասին կենսագրական ֆիլմը՝ «Բոհեմական ռապսոդիան», որը կինոթատրոններում է հոկտեմբերի 31-ից, ներկայացնում է «Քուին» խմբի հանրահռչակ լիդերի և երիտասարդ կնոջ աղմկալի, բայց կայուն սիրո պատմությունը։
«Հան Սոլո. աստղային պատերազմներ: Պատմություններ», «Սեւ հովազ» ֆիլմերը, ինչպես նաեւ եւս ութ կինոնկարներ են տեղ գտել «Օսկար» մրցանակի հավակնորդների կարճ ցուցակում «Լավագույն տեսողական էֆեկտներ» անվանակարգում:
Դատելով նոր արտոնագրից՝ Քուփերթինոյում, այնուամենայնիվ, քննարկում են դակտիլոսկոպիկ տվիչի վերադարձման հարցը։
Ասել, որ Փաշինյանի կառավարությունն առաջինն է, որ ձեռնամուխ է լինում ԾԻԳ-երի կրճատմանը, իրավացի չի լինի: Դեռևս 1999 թվականին պետական կառավարման համակարգի զարգացմանը զուգընթաց՝ կառավարության քննարկումների օրակարգում հայտնվեցին նաև ԾԻԳ-երի և ՊՈԱԿ-ների կրճատման և օպտիմալացման խնդիրները:
Մերձմոսկովյան Շչյոլկովսկոյե շրջանում կտրել են Ռուսաստանի գլխավոր ամանորյա եղեւնին:
«Ես դա գաղտնի եմ պահում: Եթե դուք ցանկանում եք իմանալ, դուք պետք է Դոնալդին, Վլադիմիրին ու Սաուլիին խնդրեք՝ պատմել այդ մասին»,- ասել է Սանտա-Կլաուսը ՌԻԱ Նովոստիին:
Տիեզերագնացների կենսապահովման արդի համակարգերը բավականաչափ արդյունավետ չեն պաշարների վերամշակման տեսակետից եւ բավականաչափ հուսալի չեն հեռավոր տիեզերք առաքելությունների համար:
Թբիլիսիի քաղաքագլուխ Կախա Կալաձեի որոշմամբ Վրաստանի մայրաքաղաքի ամանորյա գլխավոր տոնածառն այս տարի կտեղադրվի ոչ թե Ռուսթավելիի պողոտայում, այլ Առաջին հանրապետության հրապարակում:
Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն հաղորդել է, որ մի օր կգլխավորի Միլանի «Ինտերը»:
Վարակների ու մրսածության սեզոնին կարևոր է սննդակարգ ներառել տոմատի հյութ: Այս հյութը մեծ քանակով A, C վիտամիններ է պարունակում և օգնում է ամրացնել իմունային համակարգը:
Ինչպես հաղորդում է The Sun-ը, «Մանչեսթեր Յունայթեդն» ակտիվացրել է Մարսիալի պայմանագիրը մեկ տարով երկարաձգելու հնարավորությունը:
Արցախյան հակամարտության հանգուցալուծման բովանդակային բանակցություններին վերադառնալու հետզհետե թափ հավաքող բարձրաձայնումները թույլ են տալիս ենթադրում են, որ շուտով կդրսեւորվեն միջնորդական առաքելության աշխուժացման միտումներ:
«Արմենպրես» լրատվական գործակալությունը մեկդարյա գործունեությամբ իր ուրույն տեղն է զբաղեցրել Հայաստանի Հանրապետության պատմության մեջ:
Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Արեգունի գյուղում վերջին տարիների ընթացքում կատարված շինարարության ժամանակ հին պատերի միջից խաչքարերի բեկորներ են դուրս եկել, որոնք պահպանվում են Արեգունի գյուղի բնակիչ Հրանտ Աբգարյանի առանձնատան բակում:
Վիրավոր զինծառայողների վերաբերյալ լայնորեն շրջանառվող լուրերի կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարարությունը պարզաբանում է տարածել:
Լոնդոնյան «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն իր վերաբերմունքն է արտահայտել անգլիացի երկրպագուների մասնակցությամբ վերջին միջադեպերի մասին:
«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը շարունակում է պնդել, որ ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած իրադարձությունները Երևանում և ՀՀ-ում իշխանափոխություն էին, մինչդեռ կեղծիքի միջոցով օգտագործում են հեղափոխություն անունը:
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայաստանի Հանրապետության ոստիկանության նախկին պետ, պաշտոնաթող գեներալ֊գնդապետ Վլադիմիր Գասպարյանի անունից լիազորված եմ հայտարարելու, որ ՀՀ Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ տեղ գտած տեղեկությունները, որոնք նաև տարածվեցին լրատվամիջոցների կողմից, ամբողջությամբ սուտ են և զրպարտություն։