Բաժիններ՝

Կենսապահովման համակարգերն առայժմ պատրաստ չեն հեռավոր տիեզերք թռիչքներին. NASA

Տիեզերագնացների կենսապահովման արդի համակարգերը բավականաչափ արդյունավետ չեն պաշարների վերամշակման տեսակետից եւ բավականաչափ հուսալի չեն հեռավոր տիեզերք առաքելությունների համար: Այս կարծիքը հայտնել է ամերիկյան կողմի տիեզերական կենսաբանության եւ բժշկության աշխատանքային խմբի ղեկավար Քրեյգ Քունդրոթը:

«Կենսապահովման համակարգերը մենք պետք է … ավելի արդյունավետ դարձնենք պաշարների կրկնական օգտագործման առումով, երկրորդային վերամշակման առումով: Որքան շատ հեղուկ մենք կարողանանք վերամշակել, այնքան ավելի քիչ ջուր հարկավոր կլինի վերցնել առաքելության համար»,- ասել է Քունդրոթը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում:

Նա նաեւ նշել է, որ այժմ անձնակազմերը թռչում են երկրաշուրջ ուղեծրում, եւ եթե նրանց մոտ ինչ-որ բան է փչանում տիեզերքում, փոխարինման համար Երկրից դետալների առաքումն առանձնահատուկ դժվարություն չի առաջացնում:

«Մարս թռչելու դեպքում Երկրից լրացուցիչ բեռների առաքումը հազիվ թե իրագործելի լինի: Մենք պետք է ամեն ինչ վերցնենք մեզ հետ: Այստեղից էլ պահանջը տեխնիկայի նկատմամբ, որպեսզի այն բացառիկ հուսալի լինի»,- հավելել է Քունդրոթը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս