Բաժիններ՝

Apple-ը, հնարավոր է, մատնադրոշմի սքաները վերադարձնի նոր iPhone-ներին

Դատելով նոր արտոնագրից՝ Քուփերթինոյում, այնուամենայնիվ, քննարկում են դակտիլոսկոպիկ տվիչի վերադարձման հարցը։

Apple-ն արտոնագրել է iPhone՝ արգելազերծման երկու եղանակով՝ դեմքի եւ մատնադրոշմի սքաներներով, ինչի մասին հաղորդել է Patently Apple-ը:

IPhone X-ում ընկերությունը հրաժարվել էր դակտիլոսկոպիկ սքաներից՝ հօգուտ դեմքի 3D-սքաների: Այդպես է եղել նաեւ 2018 թվականի iPhone-ում: Որոշ օգտատերեր դժգոհ էին նման արմատական փոփոխությունից:

Ըստ երեւույթին, այնուամենայնիվ, շանս կա, որ Քուփերթինոյում կվերադարձնեն մատնադրոշմի սքաները: Արտոնագրում նշված է, որ այդ դեպքում այն կզետեղվի էկրանի ներսում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31