Նիկոլ Փաշինյանը հող հանձնելու պայմանավորվածություններ ունի, ես նրան մեղադրում եմ պետական դավաճանության մեջ. Զարուհի Փոստանջյան
«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը շարունակում է պնդել, որ ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած իրադարձությունները Երևանում և ՀՀ-ում իշխանափոխություն էին, մինչդեռ կեղծիքի միջոցով օգտագործում են հեղափոխություն անունը:
Այս մասին, ըստ tert.am-ի՝ այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Զարուհի Փոստանջյանը: Ըստ նրա՝ իշխանափոխություն անելով իրենց մտքում ներառել էին առաջին հերթին արցախյան խնդիրը: Զարուհի Փոստանջյանն ընդգծեց, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հող հանձնելու պայմանավորվածություններ ունի:
«Ես կարծում եմ՝ նախապես արդեն իսկ ունեն պայմանավորվածություններ հող հանձնելու վերաբերյալ: Ես նախորդին էլ եմ մեղադրել, իրեն էլ եմ մեղադրում պետական դավաճանության մեջ, և այս մարդը, ով մի քանի տարի առաջ ԱԺ-ում նախաձեռնել էր Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հարցը, այդ ժամանակ նույնպես նրան էլ էր մեղադրում պետական դավաճանության մեջ, մինչդեռ այս պահին այդ մասով նա լռել է, և ըստ էության սրանք նույն զույգն են, նույն ծրագիրն են սպասարկում՝ հող հանձնելու ծրագիրը»,-ասաց նա:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: