Հյութ, որը պաշտպանում է սրտի հիվանդություններից
Վարակների ու մրսածության սեզոնին կարևոր է սննդակարգ ներառել տոմատի հյութ: Այս հյութը մեծ քանակով A, C վիտամիններ է պարունակում և օգնում է ամրացնել իմունային համակարգը:
Med2.ru-ի հաղորդմամբ՝ տոմատի հյութը մանրաթելեր և նյութեր է պարունակում, որոնք օգնում են նվազեցնել արյան մեջ խոլեստերինի մակարդակը, խոչընդոտել աթերոսկլերոզի զարգացմանը:
Բացի այդ՝ տոմատի հյութը B6 վիտամին է պարունակում, ինչն օգնում է պայքարել նյութերի դեմ, որոնք կարող են վնասել անոթները: Լոլիկը հարուստ է նաև կալիումով: Տոմատի հյութը կարող է օգնել նաև իջեցնել զարկերակային ճնշումը, այն խորհուրդ է տրվում հիպերտոնիայի և գլաուկոմայի դեպքում:
Բջջանյութն ու օրգանական թթուները խթանում են ստամոքսի աշխատանքը, ակտիվացնում նյութափոխանակությունը, կարգավորում աղիների միկրոֆլորան: Լոլիկը նաև ծծումբ է պարունակում, որը լավացնում է լյարդի ու երիկամների աշխատանքը: Այն կօգնի մաքրել օրգանիզմը:
Վիտամին C-ն նպաստում է իմունային համակարգի ամրացմանը, կանխարգելում վարակիչ հիվանդությունների զարգացումը: Քանի որ տոմատի հյութը հակաօքսիդանտ ազդեցություն ունի, պայքարում է ազատ ռադիկալների դեմ, որոնք վնասում են բջիջները:
Միայն թե հաշվի առեք, որ տոմատի հյութը խորհուրդ չի տրվում օգտագործել պանկրեատիտի, ստամոքսի, աղիների հիվանդությունների սուր ընթացքի, լեղապարկում քարերի առկայության դեպքում:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը