Դրամի արժեզրկում Հայաստանում չի սպասվում: Հնարավոր արժեզրկման մասին շրջանառվող լուրերը զուրկ են որևէ հիմքից: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԿԲ խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանը՝ անդրադառնալով լուրերին, թե Ամանորից հետո դրամն արժեզրկվելու է:
Հայ ֆերմերներն ահազանգում են՝ Վրաստանով Հայաստան թուրքական լոլիկ է ներմուծվում, ու սա խանգարում է իրենց, ջերմոցատերերին, գյուղացուն: Նախկին իշխանությունների օրոք նրանք բազմիցս ահազանգել էին այս մասին, այժմ ներկա իշխանությունները շարունակում են նույն գործելաոճը։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դեկտեմբերի 14-ին ռուսաստանցի լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատմել է Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում Ռուսաստանի և Բելառուսի մասնակցության վերաբերյալ ավելի վաղ բարձրաձայնված առաջարկների մասին։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում շարունակվում են քննարկումները, թե ով ինչ պաշտոն կզբաղեցնի Ազգային ժողովում և Կառավարությունում: Factor.am-ի տեղեկություններով՝ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը ղեկավարելու է «Իմ քայլը» դաշինքի ցուցակով պատգամավոր ընտրված, ՔՊ անդամ Նիկոլայ Բաղդասարյանը:
Արցախի առաջատար քաղաքական ուժի՝ «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը իր ֆեսյբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ հայտնել է ԱՀ 2019 թվականի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ իր գլխավորած քաղաքական ուժի դիրքորոշման մասին:
Հակամրցակցային գործունեություն ծավալելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով կատարված բազմակողմանի քննության արդյունքում տվյալներ են ձեռք բերվել՝ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորություններն առերևույթ չարաշահելու վերաբերյալ։
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 17-ն ընդունել էր Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի անունից Հայաստան ժամանած պատվիրակության ներկայացուցիչներին: Նորի սրբության անունից պատվիրակությունը նամակ է փոխանցել Նիկոլ Փաշինյանին, որը ներկայացնում ենք ստորև.
Հաշվի առնելով, որ հարցը տևական ժամանակ քննարկվել է, ՊԵԿ-ը հորդորում է ինքնահայտարարագրել եկամուտները սեղմ ժամկետներում:
Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հետևելով Հայաստանում և նրա շուրջ տեղի ունեցող գործընթացներին, գնալով համոզվում եմ, որ պետականության հաստատման և դրա ամրապնդման նպատակով օր առաջ անհրաժեշտ է ձևավորել հզոր ցենտրիստական և պետականակենտրոն գաղափարական քաղաքական ուժ։
ՍիվիլՆեթին մանրամասներ են հայտնի դարձել առաջիկայում կառավարության կառուցվածքային փոփոխությունների մասին։ Ընդհանուր առմամբ՝ նախատեսվում է 17 նախարարություններից թողնել 12-ը։
Հանրապետության հրապարակի տոնածառի լույսերը վառելու հանդիսավոր արարողության նախապատրաստական աշխատանքների հետ կապված` դեկտեմբերի 18-ից մինչև դեկտեմբերի 21-ը՝ միջոցառման ավարտը, կարգելվի երթևեկությունը Նալբանդյան փողոցում՝ Սախարովի հրապարակից դեպի Հանրապետության հրապարակ, և Հանրապետության հրապարակի շատրվանների ու քարե գորգի միջև ընկած հատվածում:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հսկողական աշխատանքների արդյունքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու հերթական դեպքը:
Այն, որ ներքաղաքական բուռն զարգացումներով նշանավորված 2018 թվականն ընդմիշտ կմնա թե՛ պատմության էջերում, և թե՛ բոլոր այն հայաստանցիների հիշողության մեջ, ովքեր, կամա թե ակամա, դարձան այդ ամենի ակտիվ մասնակիցը կամ լուռ դիտորդը, կասկած չկա։
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել չորս անձի:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը դեկտեմբերի 17-ին «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանի եթերում պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ թույլ տվեցինք, որ 2016թ. մեր ռազմավարական գործընկեր Հայաստանում ամերիկացիները կառուցեն 3 կենսաբանական լաբորատորիաներ, հայտնել է, որ Հայաստանի հետ ավարտական փուլում է գտնվում փաստաթղթի նախապատրաստման նախագիծը, որը կերաշխավորի, որ այնտեղ չլինեն օտարերկրյա զինվորականներ, և որը կերաշխավորի, որ այդ ամենը թափանցիկ լինի։
Ուկրաինայի նախարարների կաբինետը դեկտեմբերի 18-ի նիստում մինչեւ 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ երկարացրել է ՌԴ-ից մի շարք ապրանքների վրա սահմանված բռնարգելքի եւ ռուսական այլ ապրանքների նկատմամբ ներմուծման մաքսի գործողությունը՝ ի պատասխան Ուկրաինայի նկատմամբ ՌԴ-ի սահմանած առեւտրական արգելքների եւ սահմանափակումների:
«Մենք ավելին ի՞նչ կարող ենք անել՝ Ստանիսլավ Զասին մի տեղ բռնենք ծեծե՞նք։ Բոլոր հարցերը լուծվում են բանակցություններով, պետք է այնքան բանակցել, մինչև տվյալ անձին փոխեն, կամ աշխատեն այնպիսի մեխանիզմներ, որ անձի նշանակումից ոչինչ կախված չլինի»:
Հանրային հեռուստաընկերության «Այսօր իրականում» հաղորդման վարող Պետրոս Ղազարյանը նշանակվել է «Օրակարգ» լրատվական-վերլուծական ծառայություն տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար:
Մեծ Բրիտանիայի Թագավորական ռազմածովային նավատորմի «Էկո» (HMS Echo) հետախուզական նավը մտել է Սեւ ծովի ջրատարածք:
Ճանաչողներին խնդրում ենք ահազանգել 1-02։
Ազատամարտիկ Վահան Բադասյանն օրերս հայտնել էր, որ ստեղծելու է «Միասնական Հայաստան» անվամբ կուսակցություն, որը, բացի այն, որ լինելու է Արցախի իշխանություններին ընդդիմություն, այլև պահանջելու է ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հրաժարականը և հասնելու է նրան, որ Արցախը միավորվի Հայաստանի հետ։
Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման վերաբերյալ պայմանագրից (ՄՓՀՀՊ) ԱՄՆ-ի դուրս գալը կարող է հանգեցնել սպառազինությունների եւ զանգվածային բնաջնջման զենքի (ԶԲԶ) չտարածման նկատմամբ վերահսկողության ողջ համակարգի փլուզման:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Թալինի, Արթիկի, Վայքի, Սևանի, Գավառի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Հայաստանում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ երեկ է վերադարձել Արցախից, և ի տարբերություն Հայաստանի՝ այնտեղ այլ տրամադրություններ են՝ կապված վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունների հետ։
Դոնալդ Թրամփը որոշել է չմասնակցել Բրազիլիայի նախագահ ընտրված Ժայիր Բոլսոնարուի պաշտոնակալման արարողությանը, որը կայանալու է 2019 թվականի հունվարի 1-ին:
Արաբական Միացյալ Էմիրություններում մեկնարկել է Շարժայի կանանց գավաթ ավանդական միջազգային մրցաշարը, որն այս տարի անցկացվում է արդեն 9-րդ անգամ:
Դեկտեմբերի 18-ի և 20-ի ցերեկը, 21-ին, դեկտեմբերի 22-ի ցերեկը, 23-ի գիշերը սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյուն, դեկտեմբերի 19-ին, 20-ի և 22-ի գիշերը, 23-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունում դեռ շարունակվում են պետական տարբեր պաշտոններում նշանակումների վերաբերյալ քննարկումները:
Հայաստանում չգրանցված, բայց խիստ անհրաժեշտ և դժվար ճանապարհներով ներմուծվող դեղերը հաջորդ տարվանից հնարավոր կլինի ներմուծել պետական գնումներով:
Նվաստացուցիչ է, երբ ՀԱՊԿ-ի անդամ պետություններից մեկի ղեկավարը քաղաքական հրապարակային ապտակ է հասցնում քո պետության ղեկավարին` հայհոյանքախառն և բարձր տոնայնությամբ բացատրելով գործընկերային հարաբերություններում քաղաքական և բարոյական այբբենական ճշմարտություններ: Ու պարզվում է, որ ասֆալտին փռելու, պատեպատ տալու`թաղի լաչառին հատուկ հոխորտացողներ կան նաև ՀԱՊԿ-ի այլ տարածքներում: