
«Ես արդեն երկու հազար անգամ ասել եմ, որ մի օր կվերադառնամ «Ինտեր»». Սիմեոնե

Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն հաղորդել է, որ մի օր կգլխավորի Միլանի «Ինտերը»:
«Ես արդեն երկու հազար անգամ ասել եմ, որ մի օր կվերադառնամ «Ինտեր»: Բայց հիմա ես ամեն օր հանգիստ աշխատում եմ: Իմ պայմանագիրն «Ատլետիկոյի» հետ նախատեսված է ևս մեկ տարվա համար, դեռևս մեզ մոտ ամեն ինչ լավ է: Հուսով եմ՝ մենք կշարունակենք շարժվել այն ճանապարհով, որին հետևում ենք վերջին 12-13 տարիների ընթացքում, իմ ոճը համապատասխանում է ակումբին»,- Սիմեոնեին է մեջբերում Football Espana-ն:
48-ամյա Սիմեոնեն հանդես է եկել «Ինտերի» կազմում 1997-1999թթ.:
Պատրաստեց Անի Գաբուզյանը