
«Մանչեսթեր Յունայթեդը» 1 տարով երկարաձգել է պայմանագիրը Մարսիալի հետ

Ինչպես հաղորդում է The Sun-ը, «Մանչեսթեր Յունայթեդն» ակտիվացրել է Մարսիալի պայմանագիրը մեկ տարով երկարաձգելու հնարավորությունը:
Ֆուտբոլիստի նախորդ պայմանագրի ժամկետը լրանում էր 2019թ. ամռանը: Միևնույն ժամանակ, մանկունյանցիները հույս ունեն համոզել ֆուտբոլիստին երկարատև պայմանագիր ստորագրել, չնայած նախկինում կողմերը չէին կարողանում համաձայնության գալ:
24-ամյա Մարսիալը «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել 2015 թվականին «Մոնակոյից», 60 մլն եվրոյի դիմաց: Ընթացիկ մրցաշրջանում Մարսիալը մասնակցել է 13 հանդիպման և դարձել է 7 գոլի հեղինակ:
Հիշեցնենք, որ 17 տուրերից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» զբաղեցնում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը