Արթրիտի 5 վաղ ախտանշան, որոնք հարկավոր է իմանալ ցանկացած տարիքում
Արթրիտը հոդի բորբոքային հիվանդություն է: Fabiosa.ru-ի հաղորդմամբ՝ հիվանդության հիմնական ախտանշաններն են հոդացավերն ու շարժունակության սահմանափակումը, որը սովորաբար տարիների ընթացքում ավելի է սրվում: Ռևմատոիդ արթրիտը բավական տարածված հիվանդություն է, թեև մարդկանց մեծ մասը բավարար ուշադրություն չի դարձնում խնդրին:
Ռիսկի գործոններից են.
- ժառանգական նախատրամադրվածություն
- տարիք (տարիների ընթացքում հիվանդության զարգացման հավանականությունը մեծանում է)
- սեռ (կանանց շրջանում հիվանդությունն առավել հաճախ է հանդիպում)
- հոդերի վնասվածքներ
- ճարպակալում (ավելորդ կիլոգրամները ճնշում են հոդերը, ինչը կարող է հանգեցնել հիվանդության զարգացման):
Ռևմատոիդ արթրիտի դեպքում առավել հաճախ ախտահարվում են ձեռքերի, ծնկների, դաստակների, սրունքների հոդերը: Այն կարող է լուրջ հետևանքների հանգեցնել, եթե համապատասխան բուժօգնություն չստանաք: Կարող են ախտահարվել մաշկը, սիրտը, թոքերը, նյարդային համակարգը:
Հիվանդության վաղ ախտանշանները
- ընդհանուր թուլություն
- չորություն բերանում
- աչքերի չորություն, քոր, բորբոքում
- քնի խնդիրներ
- ախորժակի կորուստ
- առավոտյան ժամերին շարժումների կաշկանդվածություն, որն անցնում է օրվա ընթացքում
- ձեռքերի, ծնկների, դաստակների, սրունքների, ուսերի ցավ, շարժունակության անկում, այտուցվածություն
- քաշի անկում:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը