«Հարգելինե՛րս, գործից տեղյակ մարդկանց ուղարկեք մեզ հետ զրուցելու, մենք խնդիր ունենք: Խնդրում ենք վարչապետին, որ բանիմաց մարդկանց նշանակի այս ոլորտներում: Ընդամենը արգելեք Թուրքիայից ներկրվող լոլիկը, ի՞նչ խնդիր դուք ունեք լոլիկի հետ»,- նկատեց Սամվել Մկրտումյանը:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Կատարի Պետության Հայր Էմիր Շեյխ Համադ Բին Խալիֆա Ալ Թանիին երկրի Ազգային տոնի առթիվ՝ մաղթելով Շեյխ Համադ Բին Խալիֆա Ալ Թանիին քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Կատարի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարօրություն:
«Իմ պատկերացմամբ, մենք այսօր գտնվում ենք հիբրիդային պատերազմի իրավիճակում, որտեղ ցանկացածը փորձում է տեղեկատվությունն օգտագործել որպես զենք և Հայաստանի ներսում սերմանել այնպիսի հոգեվիճակ, որ հանրությանը թվա, թե բոլոր կողմերից իրեն ճնշում են, և նույնիսկ ՀՀ իշխանություններն են փորձում ինչ-որ հարցերում գնալ զիջումների»:
Ռուսական «Կուզմա Մինին» ջերմանավը ծանծաղուտն է խրվել Մեծ Բրիտանիայի ափերի մոտ՝ Քոռնուոլի ծովեզերքից ոչ հեռու՝ Ֆալմութ ծովախորշում:
Դեկտեմբերի 17-ից 19-ը պաշտոնական այցով Վրաստանում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի գլխավորած պատվիրակությունը:
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը պաշտոնանկ էր արել գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին:
Սալոմե Զուրաբիշվիլին դեկտեմբերի 18-ին եղել է Աթոնելի փողոցի իր նստավայրում, (Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանության նախկին շենքը) ծանոթացել իր աշխատասենյակին եւ լրագրողներին ներկայացրել խորհրդարանական քարտուղարին ու վարչակազմի ղեկավարին։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ութերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Ընթացիկ տարվա հուլիսի 1-ից ԱՀ Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի ապրիլի 26-ի որոշմամբ Արցախում ներդրվել է գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկման ծառայություն:
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ դեկտեմբերի 18-ին հրապարակվեց Չարբախում՝ գեղեցկության սրահում երկու անձի աղմկահարույց սպանության գործով դատավճիռը։
Արդիականության հարյուր ականավոր գործիչներ, որոնք առանձնահատուկ ներդրում են ունեցել վերջին 40 տարվա ընթացքում Չինաստանի զարգացման ու նվաճումների գործում, դեկտեմբերի 18-ին պետական պարգեւներ են ստացել հանդիսավոր արարողության ընթացքում, որը նվիրված էր բարեփոխումների եւ արտաքին աշխարհի առջեւ բաց լինելու քաղաքականության հոբելյանին։
Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը Իսպանիայում տեղի ունեցող միջազգային մրցաշարի առաջատարներից է:
«ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին այդ ձևով հետ կանչելը դիվանագիտական վրիպում էր: Ուստի, եղավ այն, ինչ եղավ: Սա, փաստորեն, առիթ հանդիսացավ, որպեսզի անեն այն, ինչ ուզում են Լուկաշենկոն ու Նազարբաևը, իսկ նրանք ուզում են կոտրել Հայաստանին ու նոր ղեկավարին: Այստեղ կա նաև նախանձի ֆակտորը»:
Կյանքի 93-րդ տարում դեկտեմբերի 18-ին մահացել է Նեպալի նախկին վարչապետ Տուլսի Գիրին:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում բացահայտվել է Նորվեգիայի Թագավորության քաղաքացուն առերևույթ կողոպտելու դեպքը
Դեկտեմբերի 18-ին, ժամը 10:11-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Ջաջուռ գյուղի մոտակայքում բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ենթադրում եմ, որ շատերդ վրդովված եք Բելառուսի ցմահ առաջնորդի գռեհիկ արտահայտություններից։ Անկեղծ ասած, ինձ էլ է շատ տհաճ, ես կուզեի, որ երկրիս մասին շատ ավելի հարգալից խոսեն, ու երկրի ղեկավարի պատիվը նաև իմ անձնական պատիվն է։
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն հերթական աղմկալից հայտարարությունն է արել բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրությունների վերաբերյալ:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը վնասվածք է ստացել:
Առնվազն ութ մարդ է զոհվել, ավելի քան 140-ը վիրավորվել ուժգին հրդեհի հետեւանքով, որը նախօրյակին բռնկել է Հնդկաստանի տնտեսական մայրաքաղաքի՝ Մումբայի պետական հիվանդանոցներից մեկում:
Դեկտեմբերի 2-ին Գյումրիում տեղակայված 102 ռազմաբազայի զինծառայողը ծեծելով սպանել էր գյումրեցի 57-ամյա կնոջը: Ռուս զինվորին առաջադրվել է մեղադրանք, նա կալանավորվել է և այս պահին գտնվում է ռուսական ռազմաբազայում:
Ֆրանսիայի Հանրապետության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ դեկտեմբերի 9-ին կայացած խորհրդարանական ընտրություններում Ձեր քաղաքական կուսակցության արձանագրած հաջողության առթիվ։ Ընտրական այս գործընթացն ի ցույց դրեց հայ ժողովրդի նվիրվածությունը ժողովրդավարական արժեքներին և օրենքի գերակայությանը։ Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ հաջողություն լիազորությունների կատարման գործում։
ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին առերևույթ ընտրակաշառք տալու և ստանալու դեպքի առթիվ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազությունում քրեական գործ է հարուցվել:
Դեկտեմբերի 17-ին, ժամը 17.00-ի սահմաններում, «BMW 520» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 178-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորը. 2013 թ. ծնված Միլենա Գրիգորյանը տեղում մահացել է, իսկ վարորդն ու մյուս 4 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Հանրային ռադիոյի մի խումբ աշխատակիցներ գործադուլ սկսելու հայտարարություն են տարածել՝ նշելով, որ ռադիոյի գործադիր տնօրենի աթոռին Մարկ Գրիգորյանի հայտնվելուց հետո չարաշահումների ցուցակում ամենաթողությունը վերջին տեղում է:
Դեկտեմբերի 18-ին, ժամը 08:17-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Քաջարան-Կապան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, կան արգելափակված քաղաքացիներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Նախկին վարչապետ Կարեն ԿարապետյանըՀայաստանի Հանրապետական կուսացկությունից դուրս գալու դիմում է գրել: Այս տեղեկությունը «Արմենպրես»-ի հետ զրույցում հաստատեց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը:
Թե՛ այն ժամանակ, թե՛ այսօր լրատվության հիմնական բեռը, այն է՝ տեղեկատվության հավաստի եւ օպերատիվ պատրաստումը եւ մատակարարումը բաժանորդներին ու ընթերցողներին, լրատվական գործակալության վրա է։
Հայաստանի շախմատի հավաքականի անդամ Լևոն Արոնյանն ավարտեց ելույթները Լոնդոնի դասական մրցաշարում:
Դեկտեմբերի 17-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Պաշտպանության նախարարության զորամասերից մեկում։