Բաժիններ՝

Երեխաները Սանտա-Քլաուսին դադարում են հավատալ 8 տարեկանից. հարցում

Էքսեթերի համալսարանի պրոֆեսորը պարզել է միջին տարիքը, երբ երեխաները դադարում են հավատալ Սանտա-Քլաուսի մասին Սուրբծննդյան գլխավոր առասպելին: Համալսարանի կայքում հրապարակված «Սանտայի հարցման» եզրակացությունների համաձայն, երեխաները հիմնականում Սանտա-Քլաուսին դադարում են հավատալ ութ տարեկանից։

Հետազոտության ընթացքում հոգեբան Քրիս Բոյլը նաեւ պարզել է, որ երեխաներից շատերը չեն վախենում հայտնվել անհնազանդների ցուցակում եւ հաճախ ծնողների առջեւ կեղծավորում են՝ պաշտպանելով առասպելը: Գիտնականի եզրակացությունները հիմնված են ամբողջ աշխարհի 1,2 հազար մեծահասակների պատասխանների վրա, որոնք գլխավորապես անդրադարձել են մանկական հիշողություններին:

Հարցման մասնակիցների ավելի քան երրորդ մասը (34 տոկոսը) կցանկանար հեքիաթային հերոսի նկատմամբ հավատը պահպանել նաեւ չափահաս դառնալով. նույնքան հարցվածներ էլ կարծում են, որ առասպելը նպաստել է մանկության շրջանում իրենց լավ վարքագծին:
Ընդ որում՝ 47 տոկոսը կապ չի նկատել իր վարքագծի եւ Սանտայի նկատմամբ հավատի միջեւ: Հարցման մասնակիցների 30 տոկոսից ավելին պատմել են, որ վշտացել են, երբ իմացել են, որ Սանտան գոյություն չունի, 10 տոկոսը ցասումով է լցվել, իսկ 15 տոկոսն իրեն խաբված է զգացել իր ծնողների կողմից:

Չնայած դրան, հարցվածների միայն 30 տոկոսն է կարծում, որ առասպելի պսակազերծումը ազդել է մեծահասակների նկատմամբ իրենց վստահության վրա: Իսկ մեծամասնության (56 տոկոս) համար այդ նորությունը ավագներին պակաս վստահելու առիթ չի դարձել:

Ծնողների 72 տոկոսը խոստովանում է, որ իրենց հաճույք էպատճառում ընտանիքում առասպելի պահպանումը, թեեւ 40 տոկոսն իրենց երեխաներին ճշմարտությունն է պատմել, եթե նրանք ուղղակիորեն հարցրել են Սանտայի մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս