
Սանտա-Կլաուսը պատրաստվում է ընծաներ նվիրել Պուտինին ու Թրամփին

Կաթոլիկական Սուրբ Ծննդի գլխավոր հրաշագործը՝ Սանտա-Կլաուսը՝ Լապլանդիայից, պատրաստվում է նվերներ տալ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆինլանդիայի նախագահներ Վլադիմիր Պուտինին, Դոնալդ Թրամփին եւ Սաուլի Նիինիստյոյին, բայց չի ասում, թե ինչ նվերներ են դրանք լինելու։
«Ես դա գաղտնի եմ պահում: Եթե դուք ցանկանում եք իմանալ, դուք պետք է Դոնալդին, Վլադիմիրին ու Սաուլիին խնդրեք՝ պատմել այդ մասին»,- ասել է Սանտա-Քլաուսը ՌԻԱ Նովոստիին:
Սանտա-Կլաուսն ապրում է իր պաշտոնական նստավայրում, որը գտնվում է Բեւեռային շրջանի Սանտա-Կլաուսի գյուղում՝ ֆիննական Ռովանիեմի քաղաքի մերձակայքում: Բեւեռային շրջանը միշտ էլ թանկագին վայրերից մեկն է եղել Սանտայի համար:
Սանտա-Կլաուսի տունը գտնվում է հեռավոր հյուսիսում, բայց նա նաեւ ապրում է պատմությունների, հեքիաթների զարմանալի աշխարհում, ճշտում են բարի ոգիները Սանտա-Կլաուսի պաշտոնական կայքում: