Ճապոնիայում ռոբոտը պահապան է աշխատել երկաթուղու կայարանում
Արհեստական ինտելեկտով օժտված ռոբոտը պահապան է աշխատել Ճապոնիայի Seibu երկաթուղային կայարանում: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ընկերության ներկայացուցիչ Մակի Սոնեն:
«Արհեստական ինտելեկտով ռոբոտի թեստավորման որոշումն ընդունվեց 2020 թվականի Օլիմպիական եւ Պարօլիմպիական խաղերին նախապատրաստվելու առնչությամբ: Այդ ժամանակ կաճի օտարերկրյա զբոսաշրջիկների թիվը, ինչպես նաեւ քաղաքի Seibu երկաթուղային կայարանի ուղեւորների թիվը: Ի հայտ եկավ կայարանում անվտանգության բարձրացման, ինչպես նաեւ աշխատակիցների ծանրաբեռնության նվազեցման հարցը: Այդ խնդիրների լուծման համար էլ սկսվեց թեստավորումը»,- հայտնել է Սոնեն:
Կայարանում շրջող ռոբոտի պարտականությունների մեջ է մտնում աշխատակիցներին տեղեկացումը, եթե նկատի, որ ուղեւորներից ինչ-որ մեկը վատ է զգում եւ կքանստել է, ընկնում է հատակին: Բացի դրանից, նա հայտնում է, որ կայարանում թողած իրեր է նկատել:
Այսպիսով՝ կայարանի աշխատակիցներն ազատված են դրա տարածքով քանիցս շրջելու անհրաժեշտությունից՝ ստուգելու համար, թե չկան արդյոք թողնված իրեր կամ կասկածելի առարկաներ: Այժմ փորձի արդյունքները մշակվում են, որից հետո կընդունվի ռոբոտին աշխատանքի ընդունելու նպատակահարմարության որոշումը: