Բաժիններ՝

20 000 դրամի չափով տուգանք՝ երթուղային տրանսպորտով անտոմս երթևեկելու համար

Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտով անտոմս երթևեկելը` առաջացնում է տուգանքի նշանակում` 20 հազար դրամի չափով: Այս մասին է սահմանում վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 137-րդ հոդվածը:Հինգից մինչև տասը տարեկան անտոմս երեխաներ փոխադրելը`առաջացնում է տուգանքի նշանակում՝ մերձքաղաքային գնացքներով` 300 դրամի չափով, տեղական և հեռավոր հաղորդակցության գնացքներով` 500 դրամի չափով:Անտոմս ուղևորների թռիչքը` առաջացնում է տուգանքի նշանակում` 200 հազար դրամի չափով:

Ուղևորների անտոմս երթևեկելը տրոլեյբուսով, ներհամայնքային կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ավտոբուսներով (միկրոավտոբուսներով), մետրոպոլիտենով` առաջացնում է տուգանքի նշանակում տվյալ երթուղում սահմանված տոմսի արժեքի կրկնապատիկի չափով:

Նշենք նաև, որ տուգանքի վճարումը ուղևորին չի ազատում ուղևորության և թռիչքի արժեքը վճարելուց:

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31