Հիսուս Քրիստոսի ծնունդը պատկերող ավազե վիթխարի քանդակ են բացել Վատիկանում
Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում ավազե վիթխարի քանդակ են բացել, որը պատկերում է Հիսում Քրիստոսի ծննդի աստվածաշնչյան տեսարանը: Պատվանդանին կարելի է տեսնել Հովսեփին, Մարիամին, հրեշտակներին, հովիվներին եւ կենդանիների… … եւ մանուկ Հիսուսին: 5,5 մետր բարձրությամբ քանդակի ստեղծման համար պահանջվել է 720 տոննա ավազ, տեղեկացնում է BBC-ին:
Ավազը Վատիկան են բերել Վենետիկի մարզի Եզոլոյի կոմունայից: Դեկտեմբերին քանդակն օծել են Վատիկանի քահանաները: Արարողության հետ միաժամանակ վառվել են Վատիկանի Սուրբծննդյան տոնածառի լույսերը: Սուրբ Ծննդի անձավի վրա աշխատել են քանդակագործներ Ռիչ Վարանոն, Ռադովան Զիվնին, Սյուզան Ռյուսլերը եւ Իլյա Ֆիլիմոնցեւը: Քանդակը հրապարակում կմնա մինչեւ հունվարի 14-ը: