Բաժիններ՝

«Ռասիզմն ամենավատ բանն է աշխարհում, ուզում եմ սպանել այն». Պոչետինո

Լոնդոնյան «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն իր վերաբերմունքն է արտահայտել անգլիացի երկրպագուների մասնակցությամբ վերջին միջադեպերի մասին:

Անգլիայի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրի «Արսենալ» – «Տոտենհեմ» (4:2) հանդիպման ժամանակ երկրպագուներից մեկը խաղադաշտ է նետել բանանի կեղև, երբ «զինագործների» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը տոնում էր գոլը: ԱՊԼ-ի 16-րդ տուրի ընթացքում «Չելսի» – «Մանչեսթեր Սիթի» (2:0) խաղի ընթացքում լոնդոնցիների երկրպագուն ռասիստական հողի վրա վիրավորել է «քաղաքայինների» հարձակվող Ռահիմ Սթերլինգին:

«Ինձ համար կարևոր չէ, թե որ թիմի երկրպագուներն են ռասիզմի դրսևորումներ ունենում: Դրանք կարող են լինել «Արսենալի» երկրպագուները, Արգենտինայի, «Տոտենհեմի», «Էսպանյոլի» կամ «Բարսելոնայի»: Ես դեմ եմ այդպիսի իրավիճակների: Ինձ համար ռասիզմն ամենավատ բանն է աշխարհում: Չեմ ուզում պոպուլիստ լինել: Ինձ համար միևնույն է, մեր երկրպագունե՞րն են դրանք, թե՞ այլ ակումբների երկրպագուներ: Ես ուզում եմ սպանել ռասիզմը: Հենց այդպես եմ ես դրան վերաբերվում: Մեր պատասխանատվությունն է՝ մեզ այդպես պահել»,- Պոչետինոյին է մեջբերում Sky Sports-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս