Օրերս Մեղրիում տեղակայված զորամասերից մեկի զինծառայողներն ինքնակամ լքել էին զորամասը՝ բողոքելով իրենց ծառայակիցներից մեկին այլ զորամաս տեղափոխելու որոշման դեմ։ Գնդի սպաների խոսքով՝ մասսայական այս ակցիան կազմակերպելու մեջ կասկածվող զինծառայողները պարբերաբար աչքի են ընկել ոչ կանոնադրային պահվածքով։
Հավաքների մասնակիցների հետ մարտական հենակետերում անցկացվել են նաև ցուցադրական պարապմունքներ:
Մեծ Բրիտանիայի խորհրդարանը մտադիր է երկուշաբթի օրը՝ ապրիլի 1-ին, քննարկել Brexit-ի չեղարկման հանրագիրը:
Եվրամիությունը լրացուցիչ 50 միլիոն եվրոյի շտապ մարդասիրական օգնություն է տրամադրել Վենեսուլեային:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն այսօր ԱԺ-ում Կառավարության ծրագրի զեկույցը ներկայացնող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե տեքստիլի արտադրության ասպարեզում, «Ալեքս տեքստիլից» բացի, որը պատկանում է Սամվել Ալեքսանյանին, կա՞ն այլ բիզնես ընկերություններ, եթե կան, ապա ի՞նչ չափաբաժին են կազմում։
Այսօր Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում կայացել է միջոցառում, որի ընթացքում «Տաշիր» բարեգործական հիմնադրամը 2018 թվականին Արցախի 201 ընտանիքներում չորրորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրամադրել է 4000-ական ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:
Հայաստանը չի կարող Իսրայել արտահանձնել իր քաղաքացի Մերի Աղաջանյանին, ով Իսրայելում դատապարտվել էր խարդախության համար։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:
ՀՀ քննչական կոմիտեի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է 34-ամյա տղամարդու դանակահարության դեպքը:
ԵՄ-ն պաշտոնապես հաստատում է, որ չի ճանաչում Իսրայելի ինքնիշխանությունը բռնազավթված Գոլանի բարձունքների նկատմամբ:
Հանդիսավոր արարողությամբ բացվեց «Սպայկա» ագրոհոլդինգի պանրի և կաթնամթերքի այլ տեսակների գերժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած գործարանը:
Ալժիրի կառավարող կոալիցիայի «Ազգային դեմոկրատական ժողով» կուսակցությունը, երկրի նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկային կոչ է արել պաշտոնաթող լինել առողջական վիճակի կապակցությամբ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ՀՀ Ազգային ժողովում հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Լիլիան Մորի-Պասկիեին:
Օրեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ժողովրդագրական խնդիրների հետ կապված, որի արդյունքում որոշվել է, որ վարչապետի գլխավորությամբ կստեղծվի «Ժողովրդագրական հարցերի քննարկման» խորհուրդ, որը հսկողության տակ կառնի ժողովրդական խնդիրների լուծումը։
Եվրամիությունը չի կարող դավաճանել այն բրիտանացիներին, որոնք ակտիվորեն հանդես են գալիս հանրակցությունից դուրս գալու որոշումը չեղարկելու օգտին, ուստի անհրաժեշտ է այդ երկրին ավելի շատ ժամանակ տալ, որպեսզի նա որոշի իր հետագա ռազմավարությունը:
ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասքիեն ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի ուղեկցությամբ մարտի 27-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 27-ին Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում մասնակցել է բարերար Սամվել Կարապետյանի կողմից Արցախի բազմազավակ ընտանիքներին ֆինանսական աջակցության տրամադրման հանդիսավոր միջոցառմանը:
«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը պատրաստ է մոտ ժամանակներս Օլե-Գունար Սուլշերին նշանակել թիմի գլխավոր մարզչի պաշտոնում:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության վարչական համալիրում անցկացվող զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքի շրջանակում մարտի 27-ին դասախոսությամբ է հանդես եկել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը:
Մոսկվայի մարզի Կրասնոգորսկի քաղաքային շրջանի Պուտիլկովո համայնքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է հայազգի գործարար Մ. Սարաջյանի դին:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն այսօր ԱԺ-ում ՀՀ վարչապետից հետաքրքրվեց՝ կա՞ն թվեր, թե 2017 թվականի դեկտեմբերի համեմատ՝ 2018 թվականին արտահանման աճ եղե՞լ է, և 2018 թվականի ընթացքում քանի՞ հոգի է վերադարձել Հայաստան։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի պատվիրակությանը:
Սֆինքսի առեղծվածը բաց գիրք է Եվրամիությունից դուրս գալու Մեծ Բրիտանիայի դիրքորոշման համեմատությամբ:
Մարտի 27-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, մարտի 28-31-ը, ապրիլի 1-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան, հովտային գոտում՝ անձրևի տեսքով:
Ըստ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, 2018 թվականին Եվրամիությունից ապաստան խնդրող ՀՀ քաղաքացիների թիվը երեք անգամ կրճատվել է, բայց, ինչպես վարչապետն է ասում՝ սա որևէ մեկը չի նկատում, սրա մասին չեն խոսում։
Առնվազն 25 մարդ է մահացել Իրանի մի շարք նահանգներում մոլեգնող հեղեղումների պատճառով, որոնք սկսվել են անցած շաբաթ:
Մարտի 26-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասի մեղադրանքով 2017թ. հուլիսի 3-ից հետախուզվող 44-ամյա Աշոտ Վ.-ն:
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձերբակալվել է «Գյումրու թիվ 27 միջնակարգ դպրոց»-ի տնօրենը՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, պաշտոնեական լիազորություններն անցնելու կասկածանքով:
97 տարեկան հասակում մահացել է Էնդի Մարշալը, որը 40 տարուց ավելի աշխատել է Պենտագոնի Ծրագրերի համակողմանի գնահատման վարչությունում եւ որը ենթադրաբար Չինաստանում է ստացել պաշտպանության նախարարության «մագիստր Յոդա» մականունն ի պատիվ «Աստղային պատերազմների» գործող անձի:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը խորհրդարանում Կառավարության գործունեության վերաբերյալ զեկույցը ներկայացնող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց՝ հասկանալու համար, թե կառավարությունն ի՞նչ միջոցներ է ձեռնարկում արտաքին պարտքը սպասարկելու համար։
Այսօր Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը հպարտությամբ հիշատակեց, որ Երջանկության համաշխարհային ցուցիչում Հայաստանը անցյալ տարի 13 հորիզոնականով բարելավել է իր դիրքերը: