Էլեկտրակայանի պայթյունը, որին կայծակն է հարվածել, ավելի քան 20 հազար տուն ու ձեռնարկություն է առանց լույսի թողել ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգում:
Southwest Airlines ավիաընկերության Boeing 737 MAX ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Օռլանդոյի (Ֆլորիդայի նահանգ, ԱՄՆ) օդանավակայանում շարժիչի հետ կապված խնդիրների պատճառով:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 28-29-ին աշխատանքային այցով կմեկնի Ավստրիայի Հանրապետություն:
«ԴԱՀԿ նախկին պետ, ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի շուրջ օղակը գնալով սեղմվում է։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՔԾ-ում քննություն է ընթանում «Բջնի» հանքային ջրերի գործարանի աճուրդի գործով, եւ իրավապահները փորձում են պարզել, թե ուր էր անհետացել գործարանի վաճառքի համար վճարված 4 մլրդ դրամ գումարը։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մարտի 22-ին Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ էր, որին հրավիրվել էր Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը:
«ԱԺ որոշ պատգամավորներ կարծես մանկապարտեզից նոր դուրս եկան` զանգեր, ձայներ և այլ անհեթեթություններ… այնժամ, երբ կրթության որակը փոխելը մի քանի կարգավորում փոխելու և դրա կիրարկումը պարտադրելու հարց է»:
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ հայտարարությունների ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների ելույթներից տպավորություն էր ստեղծվում, որ այդ խմբակցությունը դարձել է կառավարության եւ իշխանության ամենաարմատական ընդդիմությունը:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելով այն, որ Հարկային օրենսգրքով նախատեսված չէ հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման կանոնները խախտելու համար տուգանքների նշանակման ճկուն մեխանիզմ, այլ սահմանված են տուգանքների ֆիքսված չափեր` առանց հաշվի առնելու իրավախախտման հանգամանքները:
«Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագրությանն է դիմել քաղաքացի Գայանե Կիրակոսյանը։ Կիրակոսյանը իր անունով ԱՁ ունի, որը զբաղվում է կնիքների արտադրությամբ։
«Դեռեւս 2018 թ. հուլիսին «Փաստ» թերթը գրել էր, որ Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոնի տնօրենի պաշտոնակատար նշանակված Լիլիթ Սարգսյանի ու կոլեկտիվի «ջրերը մի առվով չեն հոսում»:
Հայաստանի քաղաքական, ռազմական եւ հոգեւոր էլիտան՝ վարչապետից ու նախագահից սկսած, վեհափառով վերջացրած, հրավիրված է Արցախում Աստվածամոր Սուրբ Հովանի մայր տաճարի բացման հանդիսավոր միջոցառմանը, որը տեղի կունենա ապրիլի 7-ին։
ՀՀ ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը:
Լուսանկարում պատկերված անձնավորությունը Սամվել Մովսիսյանն է՝ «Երկիր ծիրանի» կուսակցության անդամներից, «Հանուն արդարության» խմբի ներկայացուցիչ:
Հայաստանում փոքր ՀԷԿ-երը հայտնվել են ֆինանսապես ծանր վիճակում:
Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը հավաստիացնում է, թե այս տարվա հունվար-փետրվարին շինարարությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ 21,6 տոկոս աճ է արձանագրել:
ՊԵԿ ղեկավարությունը հարկային հավաքագրումների նոր մարտավարություն է որդեգրել:
Այն, որ Փաշինյանը, խախտելով ժողովրդավարության բոլոր գրված ու չգրված օրենքները, ամիսներ շարունակ օգտագործել է շանտաժի, սպառնալիքի ու բռնաճնշումների գործիքակազմը, ակնհայտ է:
Նիկոլ Փաշինյանի թիմը հունիսին սպասվող համագումարին ընդառաջ ակտիվ զբաղվում է տարածքային կառույցների ձեւավորմամբ։
Քաղաքական կուլիսներում լուրեր են շրջանառվում այն մասին, որ խիստ լարված են ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի եւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության որոշ պատգամավորների հարաբերությունները:
Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն մարտի 28-ին ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Մարտակերտի շրջանի Սեյսուլան գյուղից դեպի հյուսիս-արևմուտք ընկած հատվածում։
Փաստ» թերթի տեղեկություններով, օրերս ՏԿԶ նախարարությունում տեղի է ունեցել փակ քննարկում, որտեղ նախարար Սուրեն Պապիկյանը մարզպետներին հրահանգավորել է իրենց մարզերում ուժեղացնել քաղաքական դիրքերը՝ համայնքապետներին առավելագույնս ենթարկելով իրենց:
Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը որոշել է, որ նույն հանձնաժողովի անդամ Հրաչ Հակոբյանի հետ Դուշանբե գործուղման պետք է մեկնի իր օգնականը։
Արցախյան ընտրություններին ընդառաջ կտրուկ ակտիվացել են «Սասնա ծռերը»:
Երեկ մենք գրել էինք, որ Արցախի գեներալիտետի որոշ ներկայացուցիչների պաշտոնանկություն է սպասվում։
Ս.թ. մարտի 26-ի ժամը 18:40-ի սահմաններում ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում դեռևս չպարզված հանգամանքներում մահացու հրազենային վիրավորում է ստացել 1998թ. ծնված ժամկետային զինծառայող Արա Գեորգիի Առաքելյանը:
Օրերս հայտնի դարձավ, որ ժամկետային զինծառայողները Մեղրիի զորամասերից մեկն ինքնակամ լքել էին՝ այդպիսով հայտնելով իրենց բողոքը:
«Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի-շոուի մասնակից Քիմ Քարդաշյանը փողոցում շրջել է կիսաթափանցիկ պսպղացող բոդիով:
ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են Երևանում անչափահասների կողմից կատարված գողության փորձի և գողության դեպքերը:
A.L.I. Technologies ճապոնական վենչուրային ընկերությունը մտադիր է մինչեւ 2022 թվականն սկսել թռչող մոտոցիկլետների զանգվածային վաճառքը, որոնք կկարողանան սավառնել երկրից մի քանի տասնյակ սանտիմետր բարձրության վրա:
Բրիտանացի Դեւիդ Ռոուզն աղբանոցում, որտեղ նա աշխատում է արդեն 15 տարի, գտել է ցիլինդր, սիգար եւ ծխախոտատուփ, որոնք պատկանել են Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլին: