
Սուլշերն այս շաբաթ կդառնա «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչը

«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը պատրաստ է մոտ ժամանակներս Օլե-Գունար Սուլշերին նշանակել թիմի գլխավոր մարզչի պաշտոնում: Տվյալ պահին նա աշխատում է՝ որպես մարզչի պաշտոնակատար:
Ըստ Daily Mail-ի տվյալների՝ Սուլշերն առաջիկա շաբաթվա ընթացքում կանցնի մշտական հիմունքներով աշխատանքի: Խաղացողները կողմ են նորվեգացու նշանակմանը:
«Ես կարծում եմ՝ նա հրաշալի մարզիչ է: Ես երջանիկ կլինեմ, եթե նա մնա, և ես հույս ունեմ, որ այդպես էլ կլինի»,- հայտարարել է կիսապաշտպան Նեմանյա Մատիչը:
Սուլշերն աշխատում է «Մանչեսթեր Յունայթեդում» 2018թ. դեկտեմբերից, նրան հրավիրեցին Ժոզե Մոուրինիոյի հեռացումից հետո:
Նրա գլխավորությամբ թիմը 19 խաղերից 14-ում հաշթանակ է տոնել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը