Էլեկտրոնիկա արտադրող ճապոնական Sony կորպորացիայի նախագահ Կաձուո Հիրային որոշում է ընդունել թողնել իր պաշտոնն ընկերությունում, որտեղ նա աշխատել է ընդհանուր առմամբ 35 տարի:
Աղբյուրներից մեկի խոսքով՝ Պեկինի նոր առաջարկությունները ենթադրում են ավելի ընդգրկուն փոփոխություններ, քան այն պայմանները, որոնք ավելի վաղ շարադրվել են չինական կողմից:
Իրավապաշտպանը նշեց՝ օրերս ճանաչողական այցով Ուկրաինայում է եղել, ծանոթացել է Մայդանից հետո տիրող իրավիճակին ու նկատել է, որ այնտեղ լուրջ խնդիր է դատական իշխանության բարեփոխված չլինելը:
Ղազախստանի նախագահ Քասըմ-Ժոմարտ Տոկաեւը ապրիլի 3-ին պաշտոնական այցով կժամանի Ռուսաստան:
Այսօր խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի եզրափակիչ ելույթում անդրադառնալով հասարակության կողմից հաճախակի տրվող հարցին, թե մարդիկ երբ են իրենց մաշկի վրա զգալու դրական փոփոխություններ, նշեց, որ հեռախոսի մեջ պահպանում է հատուկ ֆայլ, որտեղ մեկ առ մեկ գրում է այն փոփոխությունները, որոնք տեղի են ունենում։
Անդրադառնալով պետական պարտքին՝ պատգամավորը նշեց, որ համաձայն է այն կարծիքի հետ, որ պետք չէ վախենալ պետական պարտքից, քանի որ, նրա կարծիքով՝ շատ ավելի կարևոր է, թե այդ պարտքն ինչ նպատակների համար է օգտագործվում։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Ղրղզստան պատմական իրադարձություն է երկկողմ հարաբերությունների համար:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով` ՀՆԱ-ում պետական պարտքի տոկոսի բարձրացման կամ նույնը թողնելու հարցը ռազմավարական նշանակության է, և պետք է քննարկումների արդյունքում որոշում կայացվի: Ն. Փաշինյանն այս մասին ասաց Ազգային ժողովում կառավարության ծրագրերի կատարման ընթացի և արդյունքների մասին զեկույցի ներկայացմանը` պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի դիտարկմանը:
Վրաստանը կշարունակի ՆԱՏՕ-ին ինտեգրվելու գործընթացը, ինչպես նաեւ երկրում ժողովրդավարության զարգացման ու անվտանգության ուժեղացման քաղաքականությունը:
Նախկին քաղաքական համակարգը վերջին տարիներին այնպես էր զարգանում, որ Հայաստանում ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած իրադարձությունները անխուսափելի էին: Այս մասին «Հայաստանը փոփոխությունների շեմին» համաժողովի ժամանակ ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:
«Ցավով պետք է արձանագրեմ, որ ՀՀ քաղաքացի Զավեն Գրիգորյանի առողջության խնդիրը տոտալ քաղաքական «քննարկման» առարկա դարձավ, և, ժանրի կանոնին համաձայն, որին ականատես ենք եղել ամիսներ շարունակ, երեքշաբթի իմ արած հայտարարությունից հետո համացանցում 90 տոկոս ֆեյք և 10 տոկոս իրական օգտատեր սկսեցին ֆեյսբուքյան գրոհ Նաիրա Զոհրաբյանի դեմ»:
Հանդիպումների ընթացքում քննարկվել են պաշտպանական բնագավառում, ինչպես նաև առողջապահության, գյուղատնտեսության և առևտրի ոլորտներում Հայաստանի Հանրապետության և ԱՄՆ Կանզաս նահանգի միջև համագործակցության հեռանկարները։
Մոսկվայում քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է Խաբարովսկի երկրամասի նախկին նահանգապետ եւ Հեռավոր Արեւեքի դաշնային օկրուգում ՌԴ-ի նախագահի նախկին լիազոր ներկայացուցիչ 70-ամյա Վիկտոր Իշաեւը:
Կառավարությունը Հարկային օրենսգրքի բարեփոխումների նախագծից հանել է գազավորված ըմպելիքների հարկման դրույթը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Մոզամբիկում «Իդայ» արեւադարձային ցիկլոնի զոհերի թիվը հասել է 468-ի:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր աշխատանքային նախաճաշ է ունեցել Առաջնորդության դպրոցի ունկնդիրների հետ:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն այսօր խորհրդարանում դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նշեց, որ Ազգային ժողով են գալիս փոխնախարարներ, որոնք պատրաստված չեն։
«Ես և իմ ընկեր Գարեգին Պետրոսյանը «Այլընտրանք» հարասարակական կազմակերպության անունից մեր նվերն ենք տվել Արարատ Միրզոյանին: Նմանատիպ փոքր հոգսերը մենք միշտ կվերցնենք մեզ վրա, որպեսզի նրանք ժամանակ ունենան զբաղվելու պետության ծանր հոգսերով»,- ֆեյսբուքյան իր էջում գրում է Նարեկ Մանթաշյանը։
Մարտի 31-ին ցիկլոնի ուժը կթուլանա, սակայն տեղումները կշարունակվեն։
Այսօր խորհրդարանում ՀՀ կառավարության ծրագրի կատարման ընթացի և արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սարգիս Ալեքսանյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք կառավարությունը փոխհատուցում կտրամադրի Տավուշի մարզում շուրջ 1500 գլուխ խոզի անկման համար։
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն ընդունել է «ԷԼԱՐԴ» ընկերության տնօրեն Ռամեզ Կայալին և փորձագիտական խմբի համակարգող Ռիկարդո Խուրիին:
2019 թվականի մարտի 18-ին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը գրությամբ դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ հայտնելով հարուցված վարչական վարույթի շրջանակներում պարզված հանգամանքների մասին:
Մալթայի զինուժերը մարտի 28-ին հսկողության տակ են վերցրել միգրանտների կողմից Միջերկրական ծովում զավթված Elhibru 1 նավը եւ այն ուղեկցում են դեպի ափ:
«Թելադրություն» ամենամյա կրթական նախագիծն այս տարի անցկացվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության հովանու ներքո: ԿԳՆ-ն խրախուսում է բոլոր այն նախաձեռնությունները, որոնք նպատակաուղղված են հայերենի պահպանմանը, տարածմանն ու զարգացմանը՝ կոչ անելով մեր բոլոր հայրենակիցներին միանալ այս նախաձեռնությանը:
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում կոչ է արել դադարեցնել պատվաստումների վերաբերյալ անհարկի շահարկումները և սկսել կառուցողական գործընթաց` հիմնված ապացուցողական բժշկության տվյալների վրա:
Ազգային արժույթներով կատարվող հաշվարկների ավելացումը ֆինանսական ոլորտի առավել հրատապ խնդիրն է ԱՊՀ-ի մասնակից երկրների համար:
«Մենք հլը կգնանք այդ միություններում ստուգումներ կանենք, կտեսնենք, թե ով ինչքա՞ն է գողացել և հետո չգաք՝ ասեք, թե այդ միություններին լցնում եք բանտերը»,- նշեց վարչապետը։
Ֆրանսիայի կառավարության միանգամից երեք անդամներ թողնում են իրենց պաշտոններն ընտրություններին մասնակցելու պլանների կապակցությամբ:
Ղազախստանի Կըզըլորդինի մարզում կործանվել է երկրի պաշտպանության նախարարության Մի-8 ռազմական ուղղաթիռը, զոհվել է 13 զինծառայող։