Բաժիններ՝

Բակո Սահակյանը մասնակցել է Սամվել Կարապետյանի կողմից բազմազավակ ընտանիքներին աջակցության տրամադրման միջոցառմանը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 27-ին Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում մասնակցել է բարերար Սամվել Կարապետյանի կողմից Արցախի բազմազավակ ընտանիքներին ֆինանսական աջակցության տրամադրման հանդիսավոր միջոցառմանը:

Նախագահ Սահակյանը կարեւորել է տարիներ շարունակ իրականացվող այս նախաձեռնությունը՝ երիտասարդ ընտանիքների սոցիալական վիճակի բարելավման եւ հանրապետությունում բազմազավակության խթանման տեսանկյուններից:

Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել Սամվել Կարապետյանին նախաձեռնության իրականացման եւ Արցախի նկատմամբ հատուկ վերաբերմունք ունենալու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031