Բաժիններ՝

Կրեմլը ողջունել է ԵՏՄ-ին Ղրղըզստանի անդամակցելը

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կրեմլը ողջունում է ԵՏՄ-ին Ղրղըզստանի միանալը, որը ներկայիս տնտեսական պայմաններում չունի այլընտրանք: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը.

«Անկասկած է, որ մենք ողջունում ենք ԵՏՄ-ին Ղրղըզստանի անդամակցումն ու թափ հավաքող ինտեգրացիոն գործընթացները: Ինտեգրացիոն գործընթացները բարդ են, սակայն, դրա հետ մեկտեղ՝ դրանք այն գործընթացներն են, որոնք ներկայիս տնտեսական պայմաններում չունեն այլընտրանք և բխում են բոլոր երկրների շահերից, որոնք մասնակցում են այդ գործընթացներին»:

Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը ստորագրել է ԵՏՄ-ին Ղրղըզստանի միանալու մասին օրենքը՝ հայտարարելով, որ ԵՏՄ-ին անդամակցելն իրենց ապրանքների համար մատչելի կդարձնի միությանը մասնակից երկրների մոտ 200 միլիոնանոց շուկան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս