
Հայաստանն ու Ադրբեջանը պետք է օգտագործեն նոր մեթոդներ՝ ԼՂ-ի խնդրի լուծման համար. Հահն

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ի ընդլայնման ու հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհաննես Հահնը երեկ Ռիգայում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է փորձեն Ղարաբաղյան հակամարտության կարգավորման նոր եղանակներ.
«Ղարաբաղյան հակամարտությունը գոյություն ունի բավական վաղուց: ԵՄ-ն փորձում է անել ամեն բան՝ հակամարտության կարգավորման համար: Հայաստանն ու Ադրբեջանը պետք է օգտագործեն նոր մեթոդներ՝ դրա լուծման համար:
Դրա համար շատ լավ օրինակ են Բալկանները, ուր մենք դիտարկել ենք անդրսահմանային համագործակցություն: Միգուցե անդրսահմանային համագործակցությունը հնարավոր է նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև:
Այդ նախագիծն առաջին հերթին՝ կարևոր է կողմերի միջև վստահություն կառուցելու համար: Երիտասարդ սերունդը ցանկանում է հաղթահարել անցյալի ցավը: Առաջիկա տարիներին մենք մտադիր ենք զարգացնել անդրսահմանային համագործակցությունը Հարավային Կովկասում»: