Ռիգայի գագաթաժողովում չեն ստորագրվի կարևոր պայմանագրեր. Պոյկանս

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ի Խորհրդում նախագահող Լատվիայի ԱԳՆ-ի՝ «Արևելյան գործընկերության» հարցերով դեսպան Յուրիս Պոյկանսը կարծում է, որ Ռիգայի գագաթաժողովում չեն ստորագրվի նոր, կարևոր պայմանագրեր.

«Յուրաքանչյուր գագաթաժողովում չեն կարող ստորագրվել քաղաքական կարևոր փաստաթղթեր: Ռիգայի գագաթաժողովի նպատակն այն բանի հստակ ազդանշանումն է, որ ԵՄ-ն շարունակելու է օգնել Մոլդավային, Վրաստանին ու Ուկրաինային, որոնց հետ ստորագրվել են Ասոցացման համաձայնագրեր:

Իսկ մնացյալ երեք երկրների (Հայաստան, Բելառուս, Ադրբեջան) հանդեպ կկիրառվի անհատական մոտեցում: Մենք այդ երկրներին ցանկանում ենք ասել, որ չնայած ձեր ընտրած ուղուն՝ մենք պատրաստ ենք համագործակցել»:

Ռիգայում «Արևելյան գործընկերության» գագաթաժողովը մեկնարկելու է այսօր երեկոյան՝ աշխատանքային ընթրիքով:

Տեսանյութեր

Լրահոս