Բաժիններ՝

Մահացել է Գետաշենի ինքնապաշտպանության համակազմակերպիչ Հայկազ Մեժլումի Սեյրանյանը

Մայիսի 20-ին մահացել է Հայրենական Մեծ պատերազմի մասնակից և վետերան, հայրենի գյուղի՝ Գետաշենի ինքնապաշտպանության (1990թ. սեպտեմբերից մինչև 1991թ. մայիսը) համակազմակերպիչ և գործող հրամանատար Հայկազ Մեժլումի Սեյրանյանը: Նա վերջիններից էր, որ Գետաշենի անկումից հետո լքեց գյուղը՝ հաստատվելով Արզնիում: 2015թ. մայիսի 9-ին Հ. Մեժլումյանն արժանացել էր Հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ շնորհվող հուշամեդալին:

Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա վաղը՝ մայիսի 22-ին, ժամը 18:30-ին, Նորքի 5-րդ զանգվածում գտնվող Սբ. Սարգիս եկեղեցում, իսկ թաղման արարողությունը՝ մայիսի 23-ին, ժամը 13:00-ին՝ նույն վայրից:

168.am-ը ցավակցում է Հայկազ Մեժլումի Սեյրանյանի ընտանիքին, հարազատներին, մտերիմներին և ընկերներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս