Եվրոպական հանձնաժողովը 200 միլիոն եվրոյի դրամաշնորհ կհատկացնի Ուկրաինային, Վրաստանին ու Մոլդավային

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրոպական հանձնաժողովը Ռիգայում տեղի ունեցած գործարար ֆորումի շրջանակներում գործարկել է Վրաստանի, Մոլդավայի և Ուկրաինայի փոքր ու միջին բիզնեսին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու ծրագիր:

Եվրոպական հանձնաժողովի տարածած հայտարարությունում նշված է, որ դրանք այն երկրներն են, որոնք ԵՄ-ի հետ ստորագրել են Ազատ առևտրի մասին համաձայնագրեր: Խոսքը գնում է առաջիկա 10 տարում ԵՄ-ի բյուջեից դրամաշնորհի տեսքով նրանց 200 միլիոն եվրո հատկացնելու մասին:

Ակնկալվում է, որ այդ ներդրումը երեք երկրներում փոքր ու միջին բիզնեսի համար նոր ուղի կհարթի առնվազն երկու միլիարդ եվրոյի նոր ներդրումների համար: Ավելի վաղ ԵՄ ղեկավարությանը մոտ կանգնած աղբյուրը հայտնել է 3 միլիարդ եվրոյի մասին:

Տեսանյութեր

Լրահոս