Բաժիններ՝

«Արևելյան գործընկերությունը» ԵՄ-ի ընդլայնման գործիք չէ. Մերկել

Ռուսական РИА Новости  լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ ԵՄ-ի «Արևելյան գործընկերություն» ծրագրի ձևաչափը չի հանդիսանում ԵՄ-ի ընդլայնման համար գործիք:

Մերկելն այս մասին հայտարարել է խորհրդարանում ունեցած ելույթում՝ Ռիգա մեկնելուց առաջ, ուր այսօր մեկնարկում է «Արևելյան գործընկերության» գագաթաժողովը.

««Արևելյան գործընկերության» ձևաչափը ԵՄ-ի ընդլայնման համար գործիք չէ: Մենք չպետք է առաջացնենք արհեստական ակնկալիքներ, որոնք հետո չենք կարողանա կյանքի կոչել: Մենք գիտենք այդ մասին, ես փորձում եմ այդ տեսակետը հասցնել մեր արևելյան գործընկերներին»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս