«Շանթ Հարությունյանի և մյուսների գործով դատավճիռը կա՛մ ոստիկանության դեմ էր, կա՛մ քաղաքական իշխանության». Ազատ Արշակյան
«Անչափահասին ներգրավել են, ներքաշել են մի գործընթացի, մի ակցիայի մեջ, որը եթե քրեական ակցիա էր, ուրեմն ժամանակին պետք է իրավապահ մարմինները, հասարակական կազմակերպությունենրը, հարազարտենրը անչափահասին հեռացնեին այդ միջավայրից. Ովքե՞ր են անգործություն դրսևորել, անգործության հետևանքով երեխան հայտնվել է քրեական միջավայրում, իսկ եթե անգործություն չի դրսևորվել, նշանակում է այդ պրոցեսը, այդ ակցիան քրեական տարրեր չի ունեցելիր մեջ»,- այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ խոսելով Շանթ Հարությունյանի և մյուսների գործով դատավճռի մասին՝ նման տեսակետ հայտնեց նախկին Խորդային միության քաղբանտարկյալ Ազատ Արշակյան:
Նրա կարծիքով՝ խիստ անհրաժեշտ է, որպեսզի ոստիկանությունը, հակտապես՝ ոստիկանապետը լինի օրինակելի: Նրա խոսքով՝ ոստիկանապետի վարքագիծն ընդօրինակվում է. եթե ոստիկանապետը հաճախակի գնա թատրոն, ապա ոստիկանները, օրինակ վերցնելով, իրենք էլ կհաճախեն թատորն, իսկ եթե հաճախեն՝ կհասկանան, որ կան բեմականացումներ, կա դեկորացիա.
«Ես համարում եմ՝ Շանթ Հարությունյանի հեղափոխությունը բեամականացում էր, որովհետև նախօրոք հայտարարված էր, դեկորները՝ մահակները, բերել էին: Ծանոթ լինելով՝ «Ցեղակրոն» կուսակացությանը, Շանթ Հարությունյանին՝ պետք է մենք հասկանայինք՝մոգերին ծեծելու արարողություն պետք է տեղի ունենա, ու հարկավոր էր ժամանակին հանդես գալ՝ որպես կա՛մ հանդիսատես, կա՛մ որպես հրշեջ, կա՛մ որպես փորձագետ: Ներկայացումը պետք է ներկայացում էլ ավարտվեր, ոչ թե դառնար քրեական գործ: Փակուղի առաջացավ, երբ ժամանակին այդ մահակները չհեռացվեցին, պետք է հեռացվեին մահակաները, ներկայացումը դառնար ներկայացում, պետք է իսկապես բեմական իրավիճակ ստեղծվեր խմբի համար, և չդառնար քրեական գործ:
Մարդը, որը եղել է ռազմաճակատում, հակառակորդից վերքեր է ստացել, հակառակորդը կրակել է Շանթի վրա, նա ուրեմն՝ չգիտե՞ր, որ մահակով չի կարելի Բաղրամյան փողոցում մոգերին արտաքասել: Գիտեր, դա ներկայացում էր, բացատրեք այդ դատավորին, որ ինքն էլ է դերասան, ընդհանրապես քաղաքականությունը դերակատարություն է»:
Հարցին, թե ինչո՞ւ նման որոշում կայացվեց, Ա. Արշակյանն այսպես պատասխանեց.
«Ես մտածում եմ, որ այստեղ ինչ-որ արջի ծառայություն է եղել՝ կա՛մ ոստիկանության դեմ էր այդ ծառայությունը, կա՛մ քաղաքական իշխանության: Եթե քաղաքական իշխանությունը հրահանգել է պրովոկացիայի ենթարկել, ուրեմն՝ ոստիկանությանը վնասելու, վարկը փչացնելու խնդիր է դրել, եթե ոստիկանությունն է ուզել վնասել քաղաքական իշխանություններին՝ ինքն է այդ պրովոկացիան սարքել:
Ես չգիտեմ ոստիկանությո՞ւնն է զոհը, թե՞ քաղաքական իշխանությունը: Համարում եմ, որ անպատասխանատու ակցիա է տեղի ունեցել, և անպատասխանատու դատավճիռ է կայացվել: Դատական համակարգը անպատասխանատու վճիռ կայացրեց»:
Հարցին, թե սա ի՞նչ մեսիջ էր հասարակությանը, Ա. Արշակյանը պատասխանեց, որ մեր իշխանական համակարգում փոխըմբռնում չկա. «Դատարանը, ոստիկանությունը և քաղաքական համակարգը… դրանց մեջ փոխըմբռնում չկա, եթե լիներ, որևէ մեկը կկանխեր, հասարակությունը տուժեց նրանից, որ մեր իշխանական համակարգը չկարողացավ կանխել այդ ակցիան: Պետք է կանխվեր, դա հեղափոխություն չէր, դա մոգերի ջարդ ու ծեծ չէր, դա նաև քրեական գործ չէր»: