Բաժիններ՝

Ադրբեջանական բանակի մայոր է սպանվել

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ադրբեջանական բանակում սպանություն է գրանցվել: Միջադեպը տեղի է ունեցել շփման գծի մոտ ընկած զորամասերից մեկում:

Զինծառայող Իլքին Յաշարօղլու Մահերամովն իրեն ամրակցված զենքից կրակ է բացել գումարտակի հրամանատար, մայոր Էմիլ Ալիհուսեինօղլու Ասքերլիի վրա: Վերջինս մահացել է ստացած վերքից: Ադրբեջանի ՊՆ-ի մամլո ծառայությունը հաստատել է այդ փաստը: Հարուցվել է քրեական գործ, տարվում է հետաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս