Իջևանում զինվոր է մահացել
                                    Այսօր Իջևանի զորամասերից մեկում զինվոր է մահացել: 168.am-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ զինծառայողի մահվան փաստով նյութեր են նախապատրաստվում:
Նշենք, որ լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, որ զինծառայողը մահացել է իրեն ամրակցված ինքնաձիգի կրակոցից:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    