Պուտինը վաղը ոչ պաշտոնական հանդիպում կունենա ԱՊՀ երկրների առաջնորդների հետ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վաղը ոչ պաշտոնական հանդիպում կունենա ԱՊՀ մի շարք երկրների առաջնորդների հետ: Այս մասին հայտնել է Կրեմլի մամլո ծառայությունը:

Վերջինիս հաղորդմամբ՝ հավաքվելու են Հայաստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Ռուսաստանի ու Տաջիկստանի ղեկավարները: Պլանավորված է, որ միջոցառման շրջանակներում առաջնորդները ներկա կգտնվեն Ռուսաստանի զինված ուժերի վարժանքներին:

Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ նախատեսվում է նաև, որ Պուտինը հանդիպմանը մասնակից մի շարք երկրների ղեկավարների հետ ունենալու է երկկողմ զրույցներ, որոնցում առաջին հերթին քննարկելու է այդ երկրների հետ երկկողմ հարաբերություններն ու հավաքական անվտանգության հարցերը: Պեսկովն անկասկած է համարել, որ քննարկվելու է նաև Ուկրաինայի հարցը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031