ՆԱՏՕ-ի ուժերը կարող են մշտական հենքով տեղակայվել Արևելյան Եվրոպայում
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ն դիտարկելու է Արևելյան Եվրոպայում իր զորամիավորումները մշտական հենքով տեղակայելու հարցը՝ կապված Ուկրաինայում իրավիճակի սրման հետ: Այս մասին հայտարարել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատար, ամերիկացի գեներալ Ֆիլիպ Բրիդլավը.
«Ես կարծում եմ, դա հենց այն է, ինչը մենք պետք է դիտարկենք և հասցնենք մինչև մեր երկրների ղեկավարների քննարկմանը»: Բրիդլավը դա անհրաժեշտ է համարում՝ ելնելով Ուկրաինայում իրավիճակի սրումից:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն իր հերթին Բրյուսելում հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պատրաստ է անհրաժեշտության դեպքում ընդունել նոր միջոցներ՝ իր անդամների հավաքական պաշտպանությունն ապահովելու համար: