Երկու տարվա ընթացքում Ուկրաինան Արևմուտքից կստանա 27 միլիարդ դոլարի ֆինանսական օգնություն
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Արևմուտքը պլանավորել է երկու տարվա ընթացքում Ուկրաինային տրամադրել 27 միլիարդ դոլարի ֆինանսական օգնություն: Մայիսին արտերկրից Ուկրաինային ֆինանսական օգնության ծավալը կարող է հասնել 5.9 միլիարդ դոլարի:
Նման կանխատեսում է արել ԱՄՆ ֆինանսների նախարարի օգնական Դանիել Գլեյզերը: Նրա խոսքերով՝ ակնկալվում է, որ մայիսին Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) Ուկրաինային կհատկացնի 3.2 միլիարդ դոլար, իսկ մնացյալ 2.7 միլիարդ դոլարը կտրամադրեն ԱՄՆ-ը, ԵՄ-ը, Համաշխարհային բանկը (ՀԲ), Ճապոնիան, Կանադան:
Գլեյզերը մանրամասնել է, որ երկու տարվա ընթացքում Ուկրաինային 27 միլիարդ դոլարի ֆինանսական օգնություն կտրամադրեն ԱՄՀ-ը, ՀԲ-ը, Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկը, Եվրոպական ներդրումային բանկը, ԱՄՆ-ը, ԵՄ-ը, Կանադան, հնարավոր է՝ այլ դոնորներ ևս: