Բաժիններ՝

5 վայր, իր ու տարածք, որտեղ սարսափելի միկրոբներն ավելի շատ են, քան հիվանդի օրգանիզում

Սարսափելի փաստ: Վերջերս գիտնականները պարզել են, որ բանկոմատին դիպչելը, գրեթե նույնն է, ինչ ձեռքը մտցնել հանրային զուգարանի մեջ: Ըստ հետազոտողների, բանկոմատի ստեղները գրեթե նույնքան միկրոբներ, բակտերիաներ են պարունակում: Եվ սա դեռ ամենը չէ: Aroxj.am-ը ներկայացնում է ձեր շրջապատի հինգ ամենակեղտոտ ու հակահիգիենիկ տեղերն ու իրերը, որոնց մենք ամեն օր դիպչում ենք, օգտագործում ու ուղղակի լինում այդ տարածքներում:

Թաչսքրին. Այս ցանկի առաջին իրը` բազմատեսակ սմարթֆոններն ու պլանշետներն են, որնց մենք դիպչում ենք ամբողջ օրվա ընթացքում մի քանի միլիոն անգամ: Անկախ նրանից միայն դուք եք հպասարքը օգտագործում, թե բացի ձեզանից մարդիկ կան, որոնք նույնպես օգտագործում են ձեր սարքը… այն ամենակեղտոտն է ու բակտերիաներով հարուստը: Այդ պատճառով հարկավոր է ամեն օր այն սրբել սկզբում թաց կտորով, հետո արդեն չորով:

Բջջայիններ. Համաձայնեք, որ բջջային հեռախոսներն ամենից շատն են լինում ձեր ձեռքում, ականջի մոտ, գրպանում, պայուսակում, սեղանին դրված… BioCote ընկերությունը ուսումնասիրել է 25 կամայական ընտրված բջջայինների վրայի շերտը ու պարզել, որ բջջայինի վրա ավելի շատ ստաֆիլոկոկ կա, քան պնևմոնիայով հիվանդի թոքերում:

Մարզասրահ. Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մարզասրահներն ու համապատասխան վարժանքի սարքերը ամենից շատը պարունակում են րինովիրուսներ, որոնք առաջացնում են գրիպ, հարբուխ և նմանատիպ այլ հիվանդություններ: Մարզասարքերի 63 տոկոսը կարելի է համարել պոտենցիալ վիրուսակիր, որից դուք կարող եք վարակվել այնպես, ինչպես ցանկացած այլ հիվանդից:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս