Բաժիններ՝

Եթե ռուսական զորքերը հատեն Ուկրաինայի սահմանը, ապա մենք կոչնչացնենք հարձակվողներին. Փաշինսկի

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի պաշտոնակատար Սերգեյ Փաշինսկին այսօր Կիևում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ եթե ռուսական զորքերը հատեն Ուկրաինայի սահմանը, ապա դա կորակվի որպես ռազմական ներխուժում և կձեռնարկվեն ադեկվատ գործողություններ.

«Եթե ռուսական զորքերը Դոնեցկի կամ մեկ այլ մարզի տարածքում հատեն ուկրաինական սահմանը, ապա մենք դա կորակենք որպես ռազմական ներխուժում և կոչնչացնենք հարձակվողներին: Մենք չենք ընդունի հումանիտար գործողության մասին որևէ կեղծ հայտարարություն»:

Սրանից առաջ Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Միխայիլ Կովալը հայտնել է, որ ռուսական զորքերը երեկ իրենց վարժանքների շրջանակներում չեն խախտել Ուկրաինայի սահմանը: Կովալն ընդգծել էր, որ Ուկրաինայի զինված ուժերը պատրաստ են հետ մղել ագրեսիան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս