Բաժիններ՝

Ի՞նչ կապ ունի Կենտրոնական բանկն ապօրինի փողերի արտահոսքի հետ

Global Financial Integrity կազմակերպությունն անօրինական ֆինանսական հոսքերի վերաբերյալ իր զեկույցը կազմելիս չի համագործակցել ՀՀ Կենտրոնական բանկի հետ: Այս մասին 168.am-ին հայտնել են Կենտրոնական բանկից, ըստ որի՝ «Զարգացող երկրներից ոչ օրինական ֆինանսական հոսքեր 2002-2011» զեկույցը կազմվել է Global Financial Integrity կազմակերպության կողմից՝ Ford Foundation և Financial Transparency Coalition կազմակերպությունների աջակցությամբ, որոնք մասնավոր, շահույթ չհետապնդող, հետազոտական կազմակերպություններ են:

Մեկնաբանելով զեկույցում բերված տվյալը, ըստ որի՝ ՀՀ-ից 10 տարում ապօրինի եղանակով դուրս է բերվել ավելի քան 6.2 միլիարդ դոլար, ԿԲ-ից նշել են, թե ՀՀ կենտրոնական բանկը զբաղվում է հանցավոր ճանապարհով ստացված միջոցների օրինականացման դեմ պայքարի հարցերով և տարեկան կտրվածքով այդ ոլորտի վերաբերյալ համապատասխան զեկույցներ ու տեղեկություններ հրապարակում: Միաժամանակ հավելել են, որ վերջին տարիներին ոչ բանկ իրավաբանական անձանց և ֆիզիկական անձանց փոխանցումների ծավալները թվային առումով իրար շատ մոտ են: Օրինակ՝ 2013 թվականի տվյալներով՝ ներհոսքը /ոչ բանկ իրավաբանական և ֆիզիկական անձինք/ կազմել է մոտ 8,497 մլն ԱՄՆ դոլարին համարժեք փոխանցումներ, իսկ արտահոսքը՝ 8,400 մլն դոլարին համարժեք փոխանցումներ: 97 մլն դոլար ավելցուկի պայմաններում՝ ԿԲ-ն անցյալ տարվա ընթացքում 72 մլն դոլար է գնել շուկայից:

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի տպագիր համարում:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս