ՏՆԱ՛Զ Է, ԷԼԻ, ՏՆԱ՛Զ…ԴԱ Ի՞ՆՉ ՂԵԿԱՎԱՐ, ԴՐՍՈՒՄ ԿԱՏՈՒ Է ԴԱՌՆՈՒՄ. ՈՎ ԻՆՉ ՈՒԶԵՑ՝ ՏՎԵՑ, ԺՈՂՈՎՐԴԻՆ ՔԱՄՈՒՄ Է. ԽՂՃՈՒՄ ԵՄ ԷՍ ԺՈՂՈՎՐԴԻՆ, ՈՐ ԴՐԱ ՀԵՏԵՎԻՑ ԳՆԱՑԵԼ ԵՆ. #ՔԱՂԱՔՆ Է ԽՈՍՈՒՄ

Քաղաքացիները ներկայացնում են իրենց մտահոգությունները երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Այս անգամ իրենց մտորումները Հայաստանի ներկայի ու ապագայի վերաբերյալ ներկայացնում են Երևանի բնակիչները:

Նրանք պատասխանում են «Ի՞նչ եք զգում, երբ տեսնում եք Փաշինյանին խեղճացած Էրդողանի ու Ալիևի առջև» հարցին:

• Ինքը ղեկավար չէ: Ո՞նց կարելիէր իր հետևից գնալ: Մի հատ просто իր դեմքին նայեք ու հերիք է: Գնում է, խեղճացած կզում Ալիևի ու Էրդողանի առաջ: Եթե ուժեղ դիվանագետ ղեկավար չգա, ուշ թե շուտ հայտնվելու ենք թուրքի ձեռքում:

• Նսեմանալ երբեք պետք չէ: Միշտ պետք է լինել համարձակ, ուժեղ, ինչ էլ պատահի այս կյանքում:

Կարդացեք նաև

• Ով ինչ ուզեց՝ հանեց, տվեց: Մեր ժողովրդին էլ դրել, քամում է: Իրենց քամի՛ր: Ալիևը ո՞նցէ ծիծաղելով ներս մտնում, ռիսկ ունի՝ թող ինքն էլ մտնի տենց: Էնտեղ կատու է դառնում, էստեղ գալիս, պրեզիդե՞նտ է դառնում: Սենց վարչապետ առաջին անգամ ենք տեսնում: Հներից էինք բողոքում, սա տվեց, հասավ տամա… Սա գիտի՝ ինքն էլի ընտրվելո՞ւ է, չի ընտրվելու: Հարկերն ավելացրել է, մենք սովամահ ենք լինում, ինքը բյուջե է լցնում: Գողությունը, սպանությունները, մուրացկանները շատանում են: Էս ժողովուրդը կա՛մ կկոտորվի, կա՛մ կփախչեն:

• Գեղջկական վերաբերմունք ունի. Ալիևը հռհռում է, Էրդողանն էլ կանչում է Փաշինյանին…Տնա՛զ է, էլի, տնա՛զ: Գլխարկը դնում, քարտեզն էլ վերցնում է, պտտեցնում… Ձեռք է առնում ժողովրդին: Դա խելք չունի, հիվանդ է: Դրան բուժելէ պետք: Հայաստանը ժամանակին ինչքա՜ն ծաղկուն երկիր էր: Մարդիկ լավ ապրում էին, հարգանք, պատիվ կար, իսկ հիմա իրար երեսի են թքում: Էս երկիրը դարձրել են անարխիայի բույն:

• Երբ ասում են՝ թուրք, ամբողջ մարմնով փշաքաղվում եմ, բայց նաև հասկանում եմ, որ հարևանիդ հետ հավերժ թշնամի չես կարող մնալ: Բայց երբ հարևանդ ասում է՝ թողնելու եմ վերջին հայը, նրա հետ բարեկամ դառնալ չես կարող:

• Ոչ թե խեղճացած է, այլ աֆերիստ ու խաբեբա: Նրա համար էս ժողովուրդը գոյություն չունի: Ոչ մեկի համար նա չի ափսոսում: Յուրաքանչյուր մեր կորուստը նրա հանգստությունն է:

• Ինձ թվում է՝ Նիկոլ Փաշինյանն իմ հաշվին է ապրում: Ես որ չեմ կարողանում լավ շնչեմ, մեղավորն ինքն է: Իմ տեղն ինքն է շնչում:

• Գործ տվող, ոնց պատկերացնում եմ, թուրքի արյուն ունեցող Նիկոլի մասին ի՞նչ կարծիք պիտի ունենամ:Խղճում եմ էս ժողովրդին, որ դրա հետևից գնացել են:

• Ես կուզեի՝ մեր երկիրը ուժեղ, ինտելեկտով ղեկավար ղեկավարեր, որ երբ խոսեր, հաճույք ստանայիր, ոչ թե ամաչեիր:

• Գնում, քոչվոր ցեղերի մոտ գլուխը կախում է: Նրանք ո՞վ են, ի՞նչ են իրենցից ներկայացնում: Ո՛չ մի բան:

• Փոքրիկ մի արև ունեմ իմ մեջ, որ Արցախը հետ կգա, որովհետև ինձ համար Արցախը Հայաստանի դարպասն էր:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս