Քաղաքացիները ներկայացնում են իրենց մտահոգությունները երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Այս անգամ իրենց մտորումները Հայաստանի ներկայի ու ապագայի վերաբերյալ ներկայացնում են Երևանի բնակիչները:
Հայաստանում կա համոզում, որ կայուն խաղաղության հեռանկարի բացակայությունն էապես ազդում է երկրի ներդրումային գրավչության վրա, քանի որ ներդրումները հոսում են այնտեղ, որտեղ կա խաղաղության և կայունության հուսալի հեռանկար: «Ներդրողները հերթ չեն կանգնած մեր դռանը»,- հաճախ հնարավոր է լսել ի պատասխան, երբ փորձ է արվում քննական հայացք գցել Հայաստանի տնտեսական քաղաքականության տրամաբանությանն ու կառուցվածքին: